ԱՄՆ-ում դայակը «վերածվել է» ջրահարսի` երջանկացնելով իր փոքրիկ խնամարկյալին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհի Քիգան Քարնահանն աշխատում է որպես դայակ. 15-ամյա աղջիկը հոգ է տանում Ալիդի անունով 3 տարեկան աղջկա մասին:
Bored Panda-ն գրում է, որ Ալիդին շատ է սիրում Փոքրիկ ջրահարսին, ահա թե ինչու նա հաճախ հագնում է իր սիրելի կերպարի կոստյումը:
Նշվում է, որ մի օր Քիգանը որոշել է ուրախացնել երեխային` նույնպես կերպարանափոխվելով և «վերածվելով» ջրահարսի:
«Ալիդին ցանկացել է կրել իր ջրահարսի կոստյումը, և ես որոշել եմ անակնկալ մատուցել նրան և նույնպես ջրահարսի կոստյում հագնել նրա լողանալու ժամին: Ինձ այդ կոստյումով տեսնելուն պես Ալիդին այնքան է ուրախացել, որ ամբողջ օրը երջանիկ է եղել», - պատմել է դայակը:
Քիգանի խոսքով` այժմ երեխան համոզված է, որ իր դայակը ջրահարս է:
