Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱԺ-ում պրակտիկա անցնող ուսանողներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին մարտի 29-ին հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ, ովքեր պրակտիկա են անցնում ՀՀ օրենսդիր մարմնում:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։
ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հիմնահարցի կարգավորման հնարավորություններին, ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի, մասնավորապես՝ ՀՀԿ-ի հաղթելու շանսերին, ընտրակեղծարարության հնարավորությանն ու դրա բացառման մեխանիզմներին, քարոզչության նպատակներով վարչական ռեսուրսների օգտագործմանը, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններին, կրթության ոլորտին, մասնագիտական կողմնորոշմանը և այլն:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի հաղթելու շանսերին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է խորհրդարանում բազմակուսակցականությունը, գնահատել օրենսդիր մարմնում տեղ գտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունները:
