Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Համանախագահները շեշտում են դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման կարևորությունը. հայտարարություն

0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների արդյունքներով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (Միացյալ Նահանգներ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ համատեղ այցելել են Բաքու (մարտի 11-ին), Երևան (մարտի 27-ին) և Լեռնային Ղարաբաղ (մարտի 28-ին):

Համանախագահների՝ տարածաշրջան այցելության հիմնական նպատակը շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրադրության մասին մանրամասն քաղաքական ու ռազմական տեղեկություն ստանալն էր, 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ կայացված համաձայնությունների կիրառումը քննարկելը, ինչպես նաև կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերի արծարծումը:

Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու արտգործնախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Նրանք նաև այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքներ: Հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունները` կապված շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանությունում և գործողություններում: Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների առնչությամբ ` կապված հրադադարի ամրապնդման և թշնամական գործողությունների հետագա էսկալացիայից խուսափելու հետ, մասնավորապես Նովրուզի և Զատկի տոների ընթացքում: Նրանք հայտնել են իրենց հանձնառությունը` շարունակելու բանակցությունները քաղաքական լուծում գտնելու հարցում:

Քննարկումներում համանախագահներն արտահայտել են դեսպան Կասպշիկի առաքելությանն ու դրա ընդլայնմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու էական կարևորությունը: Համանախագահները նաև շեշտել են իրենց համոզմունքը, որ հրադադարի հարգումն ունի ծայրահեղ կարևորություն բանակցություններում վստահության մթնոլորտի կառուցման գործում:

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին բանակցությունների արդյունքները ներկայացնելու նպատակով»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net