Խրամատում կանգնած զինվորն առանց «Իսկանդերի» օգտագործման էլ կարող է իր առջև դրված խնդիրը լուծել. Վիտալի Բալասանյան
Արցախի հերոս, ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմից հետո թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ժողովուրդը և՛ դառը, և՛ քաղցր պտուղներ քաղեց, լայնածավալ աշխատանքներ են տարվել ժամանակակից սպառազինության, կապի միջոցների համալրման մասով: Ըստ նրա՝ խրամատում կանգնած զինվորը առանց «Իսկանդերի» օգտագործման կարող է իր առջև դրված խնդիրը լուծել՝ լռեցնել հակառակորդին՝ խաղաղություն պարտադրելով:
Վիտալի Բալասանյանը Ղարաբաղյանին հիմնահարցի մասին հնչող փոխզիջումային թեզերը բլեֆ է համարում: Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիր պիտի կնքվի, ընդ որում՝ տարածաշրջանում հակամարտող բոլոր երկրների միջև:
Անդրադառնալով ԱՀ նախկին ՊԲ հրամանտար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորմանը՝ Վիտալի Բալասանյանն ընդգծեց, որ պետք է իրեն պաշտպանողները զերծ մնան գնահատականներ տալուց, իրավական հարթությունում փորձեն պաշտպանեն, ոչ թե պաստառներով՝ հանրահավաքների ժամանակ:
«Նրանք, ովքեր հանցանք են գործել պետք է պատասխան տան, կապ չունի՝ հերոս է, գեներալ է, շարքային է, թե նախկին նախարար, ով պետական կառավարման համակարգից դուրս գալուց հետո այնպիսի հայտարարություններ է անում, ոնց որ ամեն ինչ մեր վզին է, կոռուպցիան մեր վզին է»,- մանրամասնեց նա:
- Պարո՛ն Բալասանյան, Ձեր կարծիքով՝ Ապրիլյան պատերազմից հետո դիրքերի ընդլայնման, մարտական հերթապահության բարելավման ուղղությամբ աշխատանքներ տարվե՞լ են: Առհասարակ ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղե՞լ ենք:
-Նախ ասեմ հետևյալը՝ բաներ կան, որոնց մասին մենք չպետք է խոսենք. ռազմական գաղտնիք է: Իսկ դասեր քաղողները դեռևս 1988-1994 թ.-երին են դասեր քաղել:
Բայց, ընդհանուր առմամբ, ապրիլյան դեպքերը մեսիջ են եղել ամբողջ հայության, Արցախի և Հայաստանի ժողովրդի համար, դառը պտուղները քաղեցինք և քաղցր պտուղներ ունեցանք:
Տեսանելի, որ Ապրիլյան դեպքերից հետո ահռելի աշխատանքներ են տարվում, այնպես չէ, որ մինչ ապրիլյան դեպքերը չէին արվում, բայց Ադրբեջանը ժամանակակից սպառազինությամբ համալրել էր իր զինված ուժերը և մենք ավարտել ենք դրան համարժեք համալրման աշխատանքները:
Ապրիլյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որոնք ոմանք ներկայացնում էին, ասելով՝ մեր զինվորները մարտունակ չեն: Ճիշտ է՝ եղել թերացնումներ, զգոնության թուլացում, կապի հետ խնդիր, քանի որ պետք է ժամանակակից կապի միջոց լիներ, որպեսզի հակառակորդը չկարողանար կապը ճնշել, բայց մեր զինվորները պատվով կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Թե՛ զինծառայողները, թե՛ պահեստազորը, թե՛ հրամանատարը, բոլորն իրենց պարտավորությունը կատարել են, չի կարելի չտեսած բաների մասին խոսել: Ես եղել եմ այդ օրերին մարտական հենակետերում, գիտեմ:
Ես ուզում եմ գլուխ խոնարհել բոլորի առաջ, հատկապես այն ընտանիքների առաջ, որոնց զավակները, ցավոք, նահատակվեցին:
Պետք է նշել՝ լայնածավալ աշխատանքներ են ընթացել ինչպես սպառազինության, զրահատեխնիկայի, հագուուկապի, այնպես էլ կապի միջոցների համալրման մասով:
-Նկատի ունեք նաև «Իսկանդերի» առկայությո՞ւնը:
-Ես «Իսկանդերի» մասին չեմ խոսել։ Այսօր խրամատում կանգնած մեր զինվորն իր զենքով հերիք է, որպեսզի կարողանա հարցերին լուծում տալ: Համոզված եմ՝ «Իսկանդերի» օգտագործման անհրաժեշտություն չի լինի: Ես կողմնակից եմ, որպեսզի թե՛ արցախյան կողմը, թե՛ ադրբեջանական կողմը, ամբողջ աշխարհը օգնեն, որպեսզի պատերազմից հեռու մնանք:
Ապրիլյան դեպքերից հետո պարզ դարձավ, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որոնք ոմանք ներկայացնում էին, ասելով՝ մեր զինվորները մարտունակ չեն:
-Թալիշը կարողացա՞նք վերակենդանացնել, վերակառուցման գործընթացն ի՞նչ փուլում է:
- Ահագին աշխատանքներ կատարվել են, ուսումնասիրել են բոլոր ռեսուրսները: Հիմա երկու պետք է շինարարական օբյեկտի վրա աշխատանքներ են տարվում: Կարճ ժամանակ հետո այդ տարածքում կկարողանաք ապրել: Ենթակառուցվածքները պատրաստ ենք, կարողացել ենք լուսավորել, միջհամայնքային ճանապարհների աշխատանքների ավարտել ենք :
Թալիշում այս պահի դրությամբ ՝ նախատեսել ենք, որ ապրելու է 1000 հոգի, դպրոցը, մանկապարտեզը, նախատեսել ենք հազար հոգանոց բնակավայրի համար:
-Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար խոսում է Ղարաբաղյան հիմնախնդրում փոխզիջումների անհրաժեշտության մասին, լսե՞լ եք նրա վերջին ելույթները: Դուք կարծում եք, որ ճիշտ ճանապարհը դա՞ է:
- Պետք է զերծ մնալ նմանատիպ առաջարկություններից, աբսուրդային թեմաներից: Մենք գործ ունենք այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը: Թուրքիայի նախագահի լիազորություններն այնպիսին չէ, ինչպիսին ինքն է հայտարարում, այսինքն` կառավարման համակարգն այնպիսին չէ, ինչպիսին ինքն է հայտարարում, այսինքն` վարչապետական չէ, նախագահական է, Էրդողանը պաշտոնական դիրքը չարաշահելով տեսնում ենք՝ ինչեր է կատարում, հայտարարում:
Գործ ունենք հակառակորդի հետ, որը Ադրբեջան է, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները և այլն, որը ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմը խախտում է:
Տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն, դա միայն Արցախի հարցը չէ, դա և՛ Օսեթիայի, և՛ Աբխազիայի հարցն է, միանշանակ այդ երկրների միջև պիտի կնքվի խաղաղության պայմանագիր:
Եթե 1994 թ-ի մայիսին կնքեինք խաղաղության պայմանագիր, համոզված եմ, որ շատ շուտ հարցերը կլուծվեին:
Առանց տարածաշրջանին խաղաղություն բերելու, բոլոր թեզերը բլեֆ են. պետք չէ ժողովուրդը հավատա այդ հեքիաթներին, ժողովուրդը պետք է զերծ մնա Լևոն Տեր –Պետրոսյանի, ինչու չէ՝ Վիտալի Բալասանյանի ասածները լսելուց, եթե դրանք բլեֆ են:
Խաղաղության պայմանագրի մեջ պետք ընդգրկել Արցախը, Հարվային Օսեթիան, Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը , պետք է անմիջական մասնակից լինի Իրանը, պետք է մասնակից լինի Թուրքիան, ՌԴ-ն, և պետք է մասնակից լինեն ԵԱՀԿ համանախագահող երկրները:
-Պարոն Բալասանյան մի շարք անձիք ովքեր սերտորեն կապված են բանակի հետ հիմա անազատության մեջ են՝ այդ թվում Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլոք:
-Նախ խոսքս ուղղեմ այն մարդկանց, ովքեր իրենց համարում են, կամ համարվում են մարտական գործողությունների մասնակից, կան նաև մարդիկ, որոնք Ապրիլյան դեպքերին մասնակցեցին:
Խորհուրդ կտայի, որպեսզի մարդիկ չզառանցեն իրենց անցյալով, պետք ամեն օր փորձել նոր բաներ անել հայրենիքի համար, իսկ նրանք, ովքեր հանցանք են գործել պետք է պատասխան տան. կապ չունի՝ հերոս է, գեներալ է, շարքային է, թե նախկին նախարար, ով պետական կառավարման համակարգից դուրս գալուց հետո այնպիսի հայտարարություններ է անում, ոնց որ ամեն ինչ մեր վզին է, կոռուպցիան է մեր վզին:
Կխնդրեի նրանց, ովքեր տեղեկություն չունեն, թե ինչ է կատարվում, ժամանակից առաջ չընկնեն հայտարարություններ չանեն, մեր երկրում ուժային կառույցներում այնպիսի համարձակ մարդիկ չկան, որոնք «Իգլա»-ի գործով մարդու գլխին կսարքեն:
Ովքեր պատրաստ են այդ մարդկանց պաշտպանելու թող գնան, օրենքի շրջանակում պաշտպանեն, ոչ թե հանրահավաքներում պաստառներով դիվիդենտներ հավաքեն, ամոթ է այդ մարդկանց:
