Իռլանդացին այցելել է մոլորակի բոլոր երկրներն ու $1 մլն վաստակել
Իռլանդացի Ջոնի Ուարդը ավարտին է հասցրել իր 10-ամյա առաքելությունը` այցելելով աշխարհի բոլոր երկրները:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 10 տարվա ընթացքում իռլանդացին 197 երկիր է այցելել` ամսվա սկզբին ճանապարհորդությունն ավարտելով Նորվեգիայում, որտեղ էլ ընտանիքի և ընկերուհու հետ տոնել է իր ձեռքբերումը:
Իհարե, ճանապարհորդությունը 33-ամյա երիտասարդի համար հեշտ չի անցել. Անգոլայում նրա աչքի առաջ մարդ են սպանել, իսկ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հասցրել է խուսափել ռմբակոծությունից: Յուրաքանչյուր քաղաքում նա մի քանի օր կամ շաբաթներ է անցկացրել:
Դիմացկուն նյարդեր ունեցող իռլանդացին այդ ընթացքում հասցրել է նաև գումար վաստակել: Լինելով համեստ ընտանիքի որդի և խոշոր միջոցներ չունենալով` նա սկսել է ճանապարհորդական բլոգ վարել, որը ընդարձակվելով վերածվել է 100 առանձին կայքից բաղկացած մեդիա գործակալության:
Ճանապարհորդն ավելի քան 1 մլն դոլար է վաստակել` տարբեր վայրեր գովազդելով իր կայքերում, ինչպես նաև անշարժ գույք է ձեռք բերել Լոնդոնում և Բանգկոկում:
