Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Եվրոպական դատարանը չի մերժել Վահան Շիրխանյանի գանգատը. փաստաբանը պարզաբանում է

0

Այնպես չի որ Եվրոպական դատարանը մերժել է Վահան Շիրխանյանի գանգատը, այդպիսի բան չի եղել, Արդադատության նախարությունը տարածել է տեղեկություն, որի իմաստը լավ չի պարզաբանել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորքի զինված խմբի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նշենք, որ ըստ նախարարության՝ Եվրոպական դատարանը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Վահան Շիրխանյանի խնդրանքը:  

«Իրականում տեղի է ունեցել այն, որ կա պարոն Շիրխանյանի գանգատը Եվրոպական դատարանում, որից առաջինը վերաբերում է վատ վերաբերմունքին, կոնվենցիայի 3-րդ հոդված և երկրորդը՝  ապօրինի կալանավորմանը, սա էլ 5-րդ հոդված: Դրանից հետո, երբ  գանգատը ներկայացվեց Եվրոպական դատարան, եղել է գործն առաջնահերթության կարգով քննելու միջնորդություն, որը նույնպես  բավարարվել է, այսինքն՝ Եվրոպական դատարանը որոշում ունի, որ պարոն Շիրախանյանի գործը պետք է քննի առաջահերթության կարգով և շատ շուտով մենք այդ գործով կունենաք վճիռ»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը շարունակեց, թե դրանից հետո երրորդ դիմումն է եղել  Շիրխանյանի փաստաբանների կողմից: «Փաստաբանները խնդրել են նախքան գործի հանգուցալուծումը ՝ պարտադրել, որ պետությունը պարոն Շիրխանյանին շտապ տեղափոխի հիվանդանոց, մինչև գործը Եվրոպական դատարանում արագացված կարգով քննեն: Այս երրորդ խնդրանքն է ընդամենը մերժել Եվրոպական դատարանը, այն էլ, հավանաբար, հաշվի առնելով, որ մինչ այդ պետությունը ինչ-որ բան արել է այդ մասով:

Պետությունն առաջ ընկնելով՝  նախքան  Եվրոպական դատարան ներկայացնելը, դա արել է և դրա համար Եվրոպական դատարանը միջանկյալ միջոցը մերժեց և միգուցե հաշվի առնելով, որ շուտով վերջնական որոշում է կայացվելու  այդ գործով և միջանկյալ որոշման անհրաժեշտություն չկա. պետությունն ինքն արեց այն, ինչ մենք ակնկալում էինք Եվրոպական դատարանից, այսինքն՝ տեղափոխեց հիվանդանոց»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ շուտով վճիռը կլինի և Եվրոպական դատարանը ամբողջ ծավալով հարցերին կանդրադառնա և ամբողջական որոշում կկայացվի:  

Դիտարկմանը, թե Դատախազությունը վստահեցրել էր, որ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես հիշեցնեմ, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ էլ այդ նույն սուբյեկտները նույն եռանդով հայտարարություն էին տարածում, որ նրա առողջական վիճակն էլ ծայրահեղ վատ չէ: Այդ սուբյեկտներին ուղղակի պետք չէ հավատալ, իրենք իրենց անունից տարածում են տեղեկություն, որի հավաստիությունը միշտ կասկածելի է»:  

Հարցին, թե այսինքն՝ ըստ նրա, դաս չեղավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը, պատասխանեց. «Դե  եթե դաս լիներ հիմա այսպես չէին անի էլի»:  

Իսկ թե այս պահին ինչպես է Վահան Շիրխանյանի առողջական վիճակը, արդյոք բուժում ստանալուց հետո կա՞ փոփոխություն, փաստաբանը բացասական պատասխան տվեց։

«Փոփոխությունը բացասական է, ամեն անգամ, որ ես տեսնում եմ, երկու տարբերակ կա՝  մեկ լինում է, որ ոչ մի փոփոխություն չկա, մեկ էլ լինում է  բացասական փոփոխություն։ Դեռ ոչ մի անգամ չի եղել, որ դրական փոփոխություն տեսնեմ:  Այդ անտանելի  խոնավ պայմաներում մարդ որ գրիպ էլ  ունենա, չի կարող գրիպից բուժվել, ուր մնաց ծանր հիվանդությունից»,-եզրափակեց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net