Գաղտնազերծվել է Mercedes-Benz S-Class-ի արտաքին տեսքը` նախքան պաշտոնական ներկայացումը (լուսանկարներ)
Լրտես-լուսանկարիչները պաշտոնական ներկայացումից առաջ գաղտնազերծել են Mercedes-Benz S-Class նորագույն սեդանի արտաքինը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, լուսանկարներից երևում է, որ սեդանը հավելյալ քրոմապատ տարրերով նոր թափարգելներ (բամպեր) է ստացել, ինչպես նաև նոր ռադիատորի վանդակաճաղեր` հորիզոնական ճյուղավորված ճաղերով, արտանետման համակարգ, նոր լուսային տեխնիկա:
Բացի այդ, լուսարձակներից յուրաքանչյուրը համալրվել է լուսադիոդների եռակի շերտով: Փոփոխության է ենթարկվել նաև ղեկանիվը. երկթևի փոխարեն այն եռաթև է դարձել:
Հայտնի է, որ մեքենան համալրվելու է 4.0 լիտր ծավալով V8 երկտուրբո շարժիչով, որը 476 ձիաուժ հզորություն կզարգացնի:
Ակնկալվում է, որ ավտոարտադրողը նորույթը կներկայացնի Նյու Յորքի ավտոսրահի շրջանակներում` այս տարվա ապրիլին:
