Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Ինչ թանկարժեք քարերով ու մետաղներով է համալրվել Ֆիննախի պետական գանձարանը 2016-ի և 2017 -ի ընթացքում

0

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2016թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվության Կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Ըստ այդմ՝ պետական գանձարանի կողմից 2016-ի ընթացքում կատարվել է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդունման թվով 6 գործարք, որոնց արդյունքում պետական պահուստները համալրվել են` 1273 հատ՝ 3938.2 գրամ ընդհանուր քաշով ոսկյա իրերով, 1862 հատ` 6921.08 գրամ ընդհանուր քաշով արծաթյա իրերով և 2702.78 կարատ ադամանդով:

Այլ աղբյուրներից համալրում տեղի չի ունեցել:

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ընդհանուր արժեքը 01.01.2017թ. դրությամբ կազմել է 1,897,734,749.1 դրամ:

Ընդհանուր արժեքում ներառված չէ Պետական գանձարանում հաշվառված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական և պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի արժեքը:

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների արժեքները 01.01.2017թ. դրությամբ կազմել են` ոսկի` 248.8 մլն. դրամ, արծաթ` 4.7 մլն. դրամ,  պլատին` 42.7 մլն.դրամ, պալադիում` 11.2 մլն. դրամ: Պետական գանձարան տեղեկատվություն է ներկայացրել թվով 88 կազմակերպություններ, որոնց հաշվեկշիռներում հաշվառված են թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրեր:

Պետական գանձարանի կողմից հաշվառվել են Հայաստանի թանգարաններում առկա ազգային պահուստի հետևյալ արժեքները` ոսկի՝ 64,4 կգ, արծաթ՝ 1436,2 կգ, պլատին՝ 0,5 կգ և պալադիում՝ 0.02 գրամ, իրեր այլ թանկարժեք մետաղների համաձուլվածքից՝ 181,8կգ :

Պետական գանձարանի կողմից հաշվառվել են պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշիռներում առկա պետական պահուստի հետևյալ արժեքները` ոսկի՝ 1.7 կգ, արծաթ՝ 25.6 կգ, պլատին՝ 63,5 կգ, պալադիում՝ 0,3 կգ, իրիդիում՝ 10,8 կգ, ռոդիում՝ 0,5 կգ, օսմիում՝ 2.2 գրամ:

Նախագծին կից ներկայացված տեղեկանք հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը բխում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքից,  որի համաձայն՝Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների համալրման ու ծախսման մասին մինչև հաջորդող տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն:

Հիշեցնենք, որ պետական գանձարանի պահուստների ձևավորումն ու համալրումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ներքին և արտաքին շուկաներից ձեռք բերված թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով, օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, ժառանգության իրավունքով կամ նվիրատվությամբ պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերով, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներով և գանձերով, պետական պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներով, պետական հիմնարկների ու կազմակերպությունների գույքի վերանորոգումից, դուրսգրումից և օտարումից գոյացած թանկարժեք մետաղների ջարդոնի ու թափոնի ընդունման, դրանց վերամշակման, զտման կազմակերպմամբ և արտադրված թանկարժեք մետաղների ՀՀ պետական պահուստներում հաշվեգրմամբ,  օրենքով սահմանված կարգով բնակչությունից թանկարժեք մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ջարդոնների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի գնումների կազմակերպմամբ և իրականացմամբ և այլ միջոցներով:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net