Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնա. Է. Շարմազանովն արձագանքել է Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

0

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումների չի գնալու, սակայն առանց փոխզիջումների հարցի լուծումն անհնար է:

Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչած գնահատականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: 

«Ես կարծում եմ, որ այդ հարցում առաջին նախագահի կարծիքը 90-ականներից հետո էլ չի փոխվել: Ինձ համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ունի, մենք` մերը: Միակողմանի զիջումների չենք գնալու, սակայն առանց փոխզիջումների այս հարցի կարգավորումն անհնար է: Մենք հնարավոր ենք համարում բանակցությունների արդյունքում երեք հայտնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը` հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային փաստաթղթերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ է ու չի փոխվել: 

«Մենք մեր նախընտրական ծրագրում մի քանի կետով հստակ խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին: Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է: Սա շատ պարզ է` Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և մենք այս հարցում սատարելու ենք Արցախի քաղաքացիներին: Այս հարցում հետքայլ հնարավոր չէ: Երկրորդ` մենք սատարել ու սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Երրորդ` մենք ամրացնելու ենք մեր առաջնագիծը, հզորացնելու ենք մեր անվտանգությունը, բայց քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան, քանի առանց Արցախի մասնակցության անհնար է հարցի լուծումը: Ահա սա է մեր հստակ դիրքորոշումը»,- մանրամասնել է ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար որպես հիմք ծառայող Մադրիդյան սկզբունքներին` Շարմազանովն ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007թ., 2011թ. փաստաթուղթը մոդիֆիկացվել և դարձել է կազանյան: Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը մերժել է` շեշտելով, որ մերժում է այն կողմը, որի համար դա ձեռնտու չէ:

«Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթե՞րն են, իհարկե, ոչ, բայց այդ փաստաթղթերը հի՞մք են հասնելու մեր նպատակներին, այո: Մեր նպատակն հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ժամանակ Ազատության հրապարակում ինչ էին պահանջում մեր հայրերը՝ Երևանում ու նաև ստեփանակերտցիները: Մենք այդ ճանապարհին կարևոր քայլը կատարել ենք ու անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Եզրափակելով խոսքը` Շարմազանովը նշել է, որ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով, սակայն դրա մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net