Աշխարհի տարբեր երկրներում ընդունված ամենատարօրինակ օրենքները (լուսանկարներ)
Նոր երկիր ուղևորվելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել տեղական օրենքներն ու ավանդույթները. այն, ինչ մեզ համար ամբողջովին ընդունելի և սովորական է, ուրիշ երկրներում հաճախ կարող է պատժվել տուգանքների և նույնիսկ ազատազրկման միջոցով:
AdMe.ru-ն հավաքել է աշխարհի տարբեր երկրների ամենատարօրինակ օրենքները, որոնց գոյությանը դժվար է հավատալ: Այնուամենայնիվ, այդ օրենքներն իրական են և պարտադիր բոլորի` թե՛ երկրի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար:
Այստեղ չի կարելի մահանալ. Անգլիա
Լոնդոնում գտնվող Վեսթմինսթերյան պալատը, որում տեղակայված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, թագավորական վայր է: Սակայն այստեղ սովորական մարդկանց չի կարելի մահանալ. ոչ թագավորական ծագմամբ մարդիկ, ովքեր մահանում են պալատում, տեղափոխվում են մոտակայքում տեղակայված Սուրբ Թոմասի հիվանդանոց, որտեղ և գրանցվում է մահը:
Պայքար ճարպակալման դեմ. Ճապոնիա
Ճապոնիայում 2009 թվականից ի վեր գործում է ավելորդ քաշի արգելքը: Օրենսդիրները սահմանել են թույլատրելի քաշի առավելագույն շեմը. 40-ն անց տղամարդկանց գոտկատեղի լայնությունը պետք է կազմի առավելագույնը 79 սանտիմետր, իսկ կանանց մոտ` առավելագույնը 89 սանտիմետր:
Ժպտացեք. Իտալիա
Իտալական Միլան քաղաքում օրենքը պահանջում է ժպտալ միշտ և ամենուր: Բացառություն են միայն թաղման արարողություններն ու հիվանդանոց այցելությունները:
Խոզը չի կարող Նապոլեոն լինել. Ֆրանսիա
Ֆրանսիական կառավարության կարծիքով` ուղղակի անթույլատրելի և չափազանց վիրավորական է խոզին անվանել մեծ հրամանատար և կայսր Նապոլեոնի պատվին:
Հրդեհի ժամանակ չի կարելի սնվել. ԱՄՆ
ԱՄՆ-ի Իլինոիս նահանգի Չիկագո քաղաքում օրենքն արգելում է սնվել հրդեհվող շինությունում:
Միայն գեղեցիկների համար. Իտալիա
Իտալական Տրոպեա քաղաքում գործող օրենքն արգելում է որոշ կանանց մերկանալ հասարակական վայրերում։ Օրենքում ասվում է. «Այն կանայք, որոնք գեր են և տգեղ կամ ոչ գեղեցիկ, չպետք է լողափին հայտնվեն հանված վիճակում»։
