Հնդիկ տղամարդը շշից ջուր է տվել ծարավ կոբրային (տեսանյութ)
Սովորաբար, կոբրաները խուսափում են մարդկանց հետ շփումից, սակայն երբեմն լինում են իրավիճակներ, երբ այս սողունները դիմում են հուսահատ քայլերի, գրում է The Daily Mail-ը:
Պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, թե ինչպես է տևական երաշտից սաստիկ ծարաված կոբրան ջուր գտնելու ակնկալիքով մտել հնդկական գյուղերից մեկը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է գյուղացիներից մեկը պլաստիկ շշից ջուր տալիս օձին: Միևնույն ժամանակ, ապահովության համար նա ձեռքում պահել է սողունից պաշտպանվելու համար նախատեսված ձողը: Մինչդեռ գյուղացիներից մյուսը զգուշությամբ պահել է կոբրայի պոչը, որպեսզի սողունը հարձակում չգործի:
Աղբյուրը հավելում է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հարավում սաստիկ երաշտ է, որի հետևանքով ջուրը շատ է պակասել: Ստեղծված իրավիճակից շատ են տուժում վայրի բնության ներկայացուցիչները:
