Добавить новость
123ru.net
Все новости
Март
2017

Ներմուծողները կարող են նախապես տարանցման էլեկտրոնային հայտարարագիր ներկայացնել. ՊԵԿ

0

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է «Տարանց­ման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը: «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում ներդրված համակարգը փոխարինում է փոխադրման ամփոփագրի ներկայացման նախկին կարգին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  

«Փոփոխությունից առաջ փոխադրողի տրամադրած ուղեկցող փաստաթղթերի հիման վրա սահմանային անցումային կետում մաքսային տեսուչը փոխադրման ամփոփագիր էր ձևավորում, սակայն հաճախ տեղեկատվության լրամշակման և ճշգրտման անհրաժեշտություն էր ծագում, ինչը ժամանակատար էր: Արդյունքում ավելանումէր մաքսային կետի ծանրաբեռնվածությունը, և անհարմարություն ստեղծվում ներկրողների համար»,-ասել է գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Պետրոսյանը:

Կառավարության՝ 2017թ. մարտի 2-ի թիվ 194-Ն որոշմամբ ներմուծողներն այսուհետ մեկ մաքսային մարմնից մինչև մյուսը ապրանքներն ու տրանսպորտային միջոցները «Մաքսային տարանցում» ընթացակարգով հսկողության ներքո կարող են տեղափոխվել մաքսային տարանցման հայտարարագրով:

Նույնը հնարավոր է անել՝ ուղեկցող փաստա­թղթերը որպես տարանցման հայտարարագիր ներկայացնելով, եթե դրանք պարունակում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները: Նոր կարգի շնորհիվ զգալիորեն կրճատվել է սահմանահատման ժամանակը, քանի որ տարանցման հայտարարագիրը ցանկացած վայրից էլեկտրոնային եղանակով կարելի է ուղարկել նախօրոք։ Ավելին, համակարգը ստուգում է ներկայացված տեղեկատվության ամբողջականությունը, որից հետո տրանսպորտային միջոցը կարող է լքել մաքսային կետի տարածքը:

«Համակարգը պարզ է ու թափանցիկ, և լրացման կարգի վերաբերյալ հուշումները թույլ են տալիս տարանցման հայտարարագիրը ներկայացնել գրասենյակից: Նոր մեխանիզմից օգտվելու շնորհիվ զգալի ժամանակ ենք տնտեսում սահմանային կետում, ուստի մտադիր ենք այսուհետ ևս աշխատել այս եղանակով»,-ասել է ներկրմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Տիգրան Ղուկասյանը:

Նոր կարգով վերացվել է նաև ՀՀ տարածքում՝ մի մաքսային մարմնից մյուսը, «Մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող օտարերկրյա ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման պահանջը: Բացի այդ, լիազորված տնտեսական օպերատորների և մաքսային փոխադրողների համար բացառվել է մաքսային ուղեկցումը օտարերկրյա ապրանքների տեղափոխման ժամանակ:

Գործարկված համակարգն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ՊԵԿ-ի քաղաքականության մի մասն է, որը ներառված է «Արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) հարթակում:

«Էլեկտրոնային 19 համակարգեր պարունակող հարթակը միտված է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխությունների ազդեցությունը բիզնեսի վրա առավել դյուրին և սահուն դարձնելուն»,-ընդգծել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Տիգրան Տիգրանյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net