Դևիդ Բեքհեմն անճանաչելի է դարձել գեղարվեստական ֆիլմում իր առաջին դերում (լուսանկարներ)
Բրիտանացի հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը համարվում է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը, Instagram-ի իր էջում հրապարակել է բազմաթիվ քննարկումների առիթ տված լուսանկար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրանում 41-ամյա աստղը մարմնավորում է Արթուր արքայի ժամանակաշրջանի ասպետներից մեկին:
Միլիոնավոր կանանց ու աղջիկների կուռքը համարվող Բեքհեմն ուղղակի անճանաչելի է դարձել դեղնած ատամներով, մեծ սպիով ու անխնամ մաշկով:
Նշենք, որ Բեքհեմը նկարահանվում է բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի «Արթուր արքա. թրի լեգենդը» ֆիլմում, որն էկրան կբարձրանա տարեվերջին: Ի դեպ, Բեքհեմի համար սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն է:
Կինոնկարում գլխավոր հերոսին մարմնավորում է Չառլի Հանեմը:
