Էմինեմի աղջիկը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)
Հեյլի Ջեյդ Սքոթը՝ ամերիկացի ռեփեր Էմինեմի դուստրը, երկու տարի անց կրկին հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում, ովքեր գտել են աղջկան «Instagram»–ում։
21–ամյա Հեյլին սոցցանցում ակտիվ գործունեություն է վարում, որն այժմ հասանելի է բոլոր ցանկացողների համար: Հեյլիի հետևորդների թիվը հասնում է համարյա 260,000–ի։
Էմինեմի դուստրը սովորում է հոգեբանության ֆակուլտետում, և առանձնապես կապ չունի շոու բիզնեսի հետ։
