Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

Վերջին 2 տարիներին ՌԴ-ին՝ ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ից տրված ոչ մի «ֆորայի» մասին խոսք լինել չի կարող. Կոլերով

0

Ռուսաստանյան քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավմանը՝ Հայաստանի վրա դրա հնարավոր ազդեցության տեսանկյունից:  

-Պարո՛ն Կոլերով, երեկ Ռուսաստանի Պետդումայում քննարկվում էին ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր։ Քանի որ սա անմիջականորեն առնչվում է Հայաստանին, հետևաբար՝ դրանց կարգավորումը բխո՞ւմ է Հայաստանի շահերից: Լա՞վ է Հայաստանի համար:

-Նախ, ամենևին էլ փաստ չէ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները լավանալու են: Երկրորդ՝ Ռուսաստանը սովորել է ապրել պատժամիջոցների պայմաններում, և Ռուսաստանի համար, նույնիսկ միջնաժամկետ կտրվածքով պատժամիջոցները միայն դրական են: Պատժամիջոցները լավ են Ռուսաստանի համար, քանի որ դրանք Ռուսաստանին ստիպում են օգտվել իր սեփական հնարավորություններից ու ռեսուրսներից, զարգացնել իր տնտեսությունը: Եթե Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է ռազմական ու տնտեսական միության մեջ, ապա սրանք լավ են նաև Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը, Եվրասիական տնտեսական միությունը 175 միլիոնանոց շուկա են՝ գումարած այն, որ ԵՏՄ ազատ տնտեսական գոտուն միացել է Վիետնամը, ինչը նշանակում է ևս 90 միլիոն մարդ: Եվ եթե Հայաստանը ուզում է և կարող է ունենալ իր արտադրանքի համար շուկա, ապա կարող է ունենալ 270 միլիոնանոց շուկա: Սա այն շուկան է, որը գրեթե հավասարվում է ԱՄՆ ազգաբնակչությանը: Բայց ԱՄՆ շուկայում Հայաստանին ոչ ոք չի սպասում, իսկ ԵՏՄ-ն ու Վիետնամը Հայաստանի համար ներքին շուկա են, քանի որ նրա համար սահմանափակումներ չկան:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է Թրամփի վարչախմբի վերաբերմունքը լինելու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, քանի որ կան իրարամերժ կարծիքներ, որոնցից մեկն էլ այն է, թե նրա հիմնական նպատակներն են Իրանի ազդեցության զսպումն ու իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև իր երկրի ներքին հարցերի վրա կենտրոնացած մնալը: Ղարաբաղյան հակամարտության հարցում նախաձեռնողականությունը կշարունակի մնալ Ռուսաստանի մոտ: Առավել արմատականներն անգամ գտնում են, որ Թրամփը ՌԴ-ին կտա Հարավային Կովկասում, այլև հետխորհրդային տարածքում ազատորեն գործելու «ֆորա»:

-Վերջին երկու տարիներին Ռուսաստանի` ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ-ից Ռուսաստանին տրված ոչ մի «ֆորայի» մասին խոսք լինել չի կարող: Եվ վերջին երկու տարիներին հենց ամերիկյան կողմն է բացարձակ լիդերը եղել ղարաբաղյան հակամարտության հարցում: Եվ հենց ամերիկացիներն են այդ ընթացքում հանդես եկել նախաձեռնողականությամբ, իսկ Ռուսաստանն էլ պաշտպանել է ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացն ինտենսիվացնելու խնդիրը:Այսինքն՝ ԱՄՆ դիրքորոշումը բավականին դրական է եղել ԼՂ նկատմամբ, և հույս ունեմ, որ սա կպահպանվի նաև ԱՄՆ նոր վարչակարգում:

-Հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը փոխարինել է Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի օգնականի պաշտոնում: Սա, ըստ Ձեզ, ի՞նչ դեր կարող է ունենալ Թրամփի՝ «հայկական հարցերի ու հիմնահարցերի» շուրջ տեսակետ ձևավորելու առումով: Իհարկե, Հեֆերնը որպես պրոֆեսիոնալ դիվանագետ գործելու է Պետդեպի անունից, սակայն անձնական գործոնները, իր այստեղ աշխատելը կարո՞ղ է նշանակություն ունենալ, ի՞նչ եք կարծում:

-Ես չգիտեմ՝ իրենք ինչ պատկերացում ունեն հայկական հիմնախնդիրների նկատմամբ, բայց կրկնեմ՝ ես առայժմ չեմ տեսնում, որ որևէ կոնկրետ քայլ ԱՄՆ քաղաքականության մեջ երկրագնդի մեր՝ այս կեսի նկատմամբ դույզն-ինչ փոխվել է դրական առումով:

-Արդյո՞ք Ռուսաստանում բոլորն այդքան վատատես են՝ հաշվի առնելով այն, որ Դումայում իր ելույթի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթում հայտարարեց, որ մեջբերում եմ՝ «Կրեմլն այսօր չունի պատրանքներ, որ առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, և տեղի կունենա երկրորդ վերաբեռնավորումը»։

-Կարող եմ ասել, որ այնպես ինչպես ես՝ հոռետեսորեն, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չեն կարգավորվի, Ռուսաստանում քչերն են մտածում: Հիմնական մասը արտահայտում է հիացմունք և պատրանքներ: Ես դրանք չեմ կիսում:






Загрузка...


Губернаторы России
Москва

В Зеленограде появится производство альбумина и иммуноглобулина — Собянин


Спорт в России и мире
Москва

«Столото» подписал соглашение в развитие стратегической поддержки комплекса ГТО и многоборья ГТО


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Джокович снялся с Открытого чемпионата Франции по теннису


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Лесничие и студенты Можайска провели субботник у истока Москвы-реки





Путин в России и мире
Москва

Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

«Пытаются продвигать за наш счет свои услуги»: в Красноярске появилась фейковая реклама VK Fest с Бастой



Москва

Выставка ботанического искусства открылась в технопарке Физтех-лицея имени Капицы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net