Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

«Միգուցե Տիտանիկի կործանման մե՞ջ էլ ինձ մեղադրեն». Գուգարքի թեմի առաջնորդը պնդում է, որ չի միջամտել քաղաքականությանը

0

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա էին եղել ինչպես ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այնպես էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ էր արել ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն «խռովկանությունը» մի կողմ դնել, միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում:

Սրբազանի կոչն ընկալվեց որպես հոգևորականի մասնակցություն քաղաքական գործընթացներին հօգուտ իշխանության ու լայն արձագանք ստացավ սոցցանցում, իսկ Tert.am-ին հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորին հարգանք տածելով եկեղեցու հանդեպ՝ անընդունելի է համարում օգտագործել Սուրբ ծնունդը և իրենց ներկայությունը եկեղեցում՝ նման կոչ անելու համար՝ միևնույն ժամանակ կոչ անելով սրբազանին՝ չմիջամտել քաղաքական գործընթացներին. «Մենք բոլորս Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, բայց մեր աչքերում սրբազանը կորցրել է իր՝ անաչառ դիտորդ լինելու հանգամանքը: Օբյեկտիվ չէ նրա այդ կոչն ու մոտեցումը: Եվ դա կապված է այն բանի հետ, որ նա որևէ կերպ մեզ չլսեց, որևէ կերպ մեզ հետ քննարկման մեջ չմտավ, երբ որ գնում էր մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդմնակալությունն օրհնելու: Գնալ օրհնել այդ ամեն ինչը, հետո գալ մեզ կոչ անել, դա ամբողջությամբ տեղավորվում է իշխող կուսակցության տրամաբանության և քարոզի մեջ: Իսկ էս պարագայում ես անաչառություն և օբյեկտիվություն չեմ տեսնում, և սա է պատճառը, որ մենք այն ուղղակի լսում ենք և անցնում առաջ»,-նշել էր ընդդիմադիր պատգամավորը:

Tert.am-ի հետ զրույցում Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը պատգամավորի կոչին ի պատասխան հայտարարեց. «Բացարձակ զրպարտություն է սրբազանին մեղադրել՝ իբր մասնակցել է քաղաքական գործընթացներին: Ես կողմնապահություն չեմ արել: Բոլորին եմ կոչ արել՝ քաղաքապետեր հին ու նոր, ավագանու անդամներ ԱԺ պատգամավոր, բոլորին եմ հորդորել, որ դադարեցնեն խռովկանությունը և միաբանվեն, քաղաքի խնդիրները լուծեն, այս եմ ես ասել: Եվ մի մսխեք լոռեցիների քվեն, վստահությունը մի մաշեցրեք»:

Դիտարկմանը, թե ինքը բոյկոտը շփոթում է խռովկանության հետ, սրբազանը հակադարձեց. «Ոչ, ես բոյկոտը չեմ շփոթում խռովկանության հետ: Բոյկոտը մնում է բոյկոտ, խռովկանությունը՝ խռովկանություն: Ես ընդամենը զարմացած եմ, երբ 3 կուսակցություններ իրար հետ համաձայնության դաշինք են կնքում ու իրար խաբում են, որտե՞ղ է լոռեցիների մեղքը»: 

Նաև մեղադրանքներ են հնչում, որ սրբազանը խախտել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությամբ եկեղեցին ու պետությունն անջատ են ու եկեղեցին չպետք է միջամտի քաղաքական գործընթացներին: «Միգուցե Տիտանիկի կործանման մեջ էլ ինձ մեղադրեն: Ի՞նչ կապ ունեմ ես, ո՞վ է խախտել, ինչո՞ւ է խախտվել: Ինչ է նշանակում՝ Սահմանադրություն խախտել: Ես ով եմ, որ Սահմանադրություն խախտեմ»,- ասաց սրբազանը:

Քաղաքապետի ընտրություններից հետո ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին օրհնելու առթիվ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն ասաց. «Քաղաքապետը եթե ընտրված չէ, ինչու չեն բողոքարկել, ինչու դատարան չեն գնացել և այս քաղաքապետի ընտրությունը չեղյալ չի համարվել, որն էլ ես նկատի ունենալով չգնայի և չօրհնեի այդ քաղաքապետին: Եթե եղել է կեղծիք, կան անօրինություններ, թող դա բացահայտվեր ու դատարան մտներ գործը: Նման պարագայում սրբազանը չէր օրհնի այդ քաղաքապետին, եթե նրա քաղաքապետի ընտրությունը վիճելի է: Թե Մարուքյանն ինչու որոշեց սրբազանի անունը հոլովել և փորձել սրբազանի անվան հետ խաղալ, դա արդեն խոսում է իբրև քաղաքական գործիչ դեռահասության մասին»:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու նիստեր չեն գումարվել ու քաղաքի բյուջեն չի հաստատվել, քանի որ ընդդիմադիր երեք կուսակցությունները՝ Բարգավաճ Հայաստանը, «Լուսավոր Հայաստանն» ու Հայկական վերածնունդը բոյկոտում են ավագանու նիստերը, իսկ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հունվարի 10-ին լրանում է ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամկետը, և նա պետք է հրաժարական տա, քանի որ 18 ընդդիմադիր ավագանիները չեն ճանաչում Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ լինելու հանգամանքը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net