Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

Քննչական մարմինն ու դատախազությունը լռության են մատնել Ներսես Պողոսյանի պահանջը

0
Ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը որևէ կերպ չեն արձագանքել արդեն 26 օր հացադուլ անող Ներսես Պողոսյանի պահանջին՝ փոխել ընտրված խափանման միջոցն ու իրեն ազատ արձակել: 


Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ ստեղծված վիճակում, երբ ամեն ժամն է ի վնաս Ներսես Պողոսյանի առողջությանը, անհեթեթ է սպասել, թե արդյոք վճռաբեկ դատարանը կընդունի իրենց դիմումը․ - «Վճռաբեկ դատարանը լավագույն դեպքում մեկ ամսվա մեջ եթե քննարկի, ևս մեկ ամիս անձը մնա հացադուլի պայմաններում, կարծում եմ, որ շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Իրավական ամենադյուրին կամ ամենակարճ ճանապարհը, բնականաբար, հենց վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելն է՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ որևէ այլ կերպ»:


Փաստաբանը համոզված է, որ բացի այն, որ կալանքն ապօրինի է, իրավապահները նաև մարդասիրություն չեն ցուցաբերում․ 37-ամյա Ներսեսի խնամքին երեք անչափահաս զավակներն ու վատառողջ մայրն են․ - «Ընտանիքը գոյատևում է Ներսես Պողոսյանի կալանավորումից հետո ընտանեկան նպաստով: Երեք փոքրահասակ երեխաների հնարավոր չէ ներկայումս ապահովել որևէ կերպ»:


Երեք երեխաների հոգսն այժմ Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիայի ուսերին է․ - «Ոչ թե դժվար է, այլ արդեն անհնարին է: Եթե առաջին ամիսներին ինչ-որ հույս ունեինք՝ իմանալով, որ ինքը անմեղ է, նախաքննությունը գոնե կավարտվի ու ինչ-որ լուծում կստանա իր ազատ արձակվելը, հիմա արդեն անհնարին է դարձել այս հոգեկան բեռի հետ մեկտեղ, երեխաներին էլ․․․ Ուղղակի անհնար է»:


Կնոջ փոխանցմամբ, Ներսեսի մտադրությունը բողոքի ծայրահեղ այս միջոցն ավելի կոշտացնել՝ անցնելով նաև ջրադուլի, դատախազության և քննչական մարմնի անտարբերության պատճառով են․ - «Բողոքի ակցիային ոչ մի պատկան մարմին չարձագանքեց, բացի Արդարադատության նախարարության մերկապարանոց հայտարարությունից և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որոնք ուղղակի այցելել էին նրան: Պահանջները․․․ ոչ մի արձագանք չկա»:


Արձագանքելով փաստաբանի դիմումին՝ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր․ «Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»:


Ներսես Պողոսյանն ավելի քան յոթ ամիս ճաղերի հետևում է Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը: Նա Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ չէ, պնդում է, որ անձամբ չի էլ ճանաչում ընդդիմադիր գործչին: Փոխարենը ակտիվ մասնակցել է «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերին:


«Միտք են ունեցել խումբ ստեղծել: Ստեղծել․ այդպես եմ ասում, որովհետև բազմաթիվ բացեր կան այդ քրեական գործում, զգացվում է, որ սարքած գործ է: Իրեն էլ, որպես աչքի ընկնող, երևի ներառել են», - ասաց Ներսեսի կինը:


«Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է այնքանով, որքանով հանրության շատ անդամներ մամուլից, հեռուստատեսությունից, համացանցից կամ որևէ հանրահավաքից: Այսինքն երբևէ իրենք շփումներ կամ առնչություն չեն ունեցել: Պատկան մարմինները, կարծեք թե, ավելի շատ գտնվում են քաղաքական ճնշումների տակ, քան [միտված են] իրավական հարթությունում խնդիրը լուծելու, և Ներսես Պողոսյանը դարձել է այդ քաղաքականության զոհը», - հավելեց փաստաբանը:


Ներսես Պողոսյանին փաստաբանը տեսակցել է երեկ․ հանդիպումն ընդամենը մի քանի րոպե է տևել․ - «Շատ հյուծված էր, գունատված: Նույնիսկ այնքան վատ էր իր վիճակը, որ մենք երկար չկարողացանք զրուցել, որովհետև զգում էի, որ ինքը հանգստանալու կարիք ունի: Չնայած չգիտեմ, թե նման պայմաններում ինչ է նշանակում հանգստանալ»:  





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net