Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

2016-ի ռեկվիզիտն ու ամենապլաստիկ պերսոնաժները. ողբերգությունից դեպի կատակերգություն

0

Այսօր «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի բեմում թատերական և կինոաշխարհի գործիչներն են: Մեր նախորդ թողարկման առաջաբանում մենք թվեցինք այն ընտրախավերին, որոնց 300 ներկայացուցիչներն արդեն մասնակցել են մեր հարցախույզին: Եվ մինչ կամբողջանա ստացված տեղեկատվական հոսքերի հետ մեր վերլուծական աշխատանքը, շտապենք հրապարակել մեր հարցումների, թերևս, ամենաակնառու փաստը. Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»-ը հավակնում է դառնալ ոչ միայն տարվա ֆիլմ, այլև՝ 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը: Ուրախ ենք արձանագրել, որ  տաղանդավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նույնպես միացել է մեր մեդիանախագծին, ի թիվս այն գործիչների, որոնց հաջողվել է մեր  ոչ այնքան գեղագետ ժամանակին պարտադրել արժեքավոր ստեղծագործություններ, մնայուն գործեր:  

 

1.Ո՞րն էր 2016թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը

 

Մհեր Մկրտչյան/կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր/ -2016թ.-ի  Հայաստանյան կարևորագույն իրադարձությունը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը, լինելով ի սկզբանե քաղաքական, ստացավ նաև հասարակական երանգ: 

 

Անահիտ Աղասարյան/դրամատուրգ/- Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում, Թրամփի հաղթանակը, որի հետ սին հույսեր եմ կապում:))

 

Վահրամ Սահակյան/ թատերագիր, բանաստեղծ, դերասան/- Ամենանշանակալի իրադարձությունը, թերևս, նոր վարչապետի նշանակումն էր ու դրա հետ կապված կառավարության որոշակի թարմացումը:

 

Կարինե Ջանջուղազյան/ՀՀ վաստակավոր արտիստ/- Ապրիլյան պատերազմը, որը սոսկալի ցավ պատճառեց, «Սասնա Ծռերի» հերոսականությունն ու հաջորդող կիսատ - պռատ հեղափոխությունը:

 

 

Աննա Բայաթյան/ռեժիսոր/- «Սասնա Ծռերի» ապստամբությունը։

 

Էդգար Թաթիկյան/Արցախի «Երեք խնձոր» տիկնիկային թատրոնի հիմնադիր ռեժիսոր, սցենարիստ/- Չեմ կարող  առանձնացնել, բայց, հաստատ,  իսկանդերները  չեն:

 

2․2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը

Մհեր Մկրտչյան- Կարծում եմ՝  2016 թվականին Հայաստանում մշակութային գլոբալ իրադարձություն չի եղել :)   /Իսկ մեր մեդիանախագծի ճնշող մեծամասնության կարծիքով տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունը հենց Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»ֆիլմն է. Tert.am/ 

 

 

Անահիտ Աղասարյան- Այվազովսկու ծննդյան կապակցությամբ Մոսկվայում անցկացված «Այվազովսկու օրերը» և այցելուների հուսադրող քանակը՝ 240.000: Իսկ «ամենահեղափոխական» մշակութային իրադարձությունը Բոբ Դիլանի Նոբելյան մրցանակն էր:

 

Վահրամ Սահակյան- Առանց ավելորդ համեստության ասեմ, որ 2016-ի ամենամեծ մշակութային իրադարձությունը պիտի լիներ իմ հեղինակած նոր «Մեա Կուլպա-2» ներկայացման պրեմիերան, ինչը հետաձգվեց եւ կկայանա 2017-ի փետրվարին։ Մնացած մշակութային բոլոր իրադարձությունները, ինչպես միշտ, անցան մեր երկրի կողքով։

 

Կարինե Ջանջուղազյան- Ամենամեծ մշակույթային իրադարձությունը, ինձ համար, Աննա Բայաթյանի ֆիլմն էր, որի սցենար հեղինակն եմ և շատ տպավորված եմ ֆիլմի գեղարվեստական արժեքով, ինչպես նաև` «ՍՈՍԵ» միջազգային կինոփառատոնը, որտեղ  ժյուրիի անդամ էի, ինչի շնորհիվ  տարվա ամենահետաքրքիր պահերն ու հանդիպումներն ունեցա:

 

Աննա Բայաթյան- Ինձ համար տարին լեցուն էր մշակույթային իրադարձություններով. «ՍՈՍԵ» միջազգային կինոփառատոնին իմ մասնակցությունը որպես նախընտրական ժյուրիի անդամ, ինչպես նաև իմ ֆիլմի ցուցադրումը Նյու  Յորքում, Լոս Անջելեսում և Մոսկվայում, այդ ընթացքում հասցրեցի ավարտել իմ հերթական ֆիլմը:

 

Էդգար Թաթիկյան- «Ավրորա» ‎ մրցանակաբաշխությունը: 

 

3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը

 

Մհեր Մկրտչյան- Ցավոք,  ժամանակի սղության պատճառով այս տարի ոչ մի գիրք չեմ կարդացել:

 

Անահիտ Աղասարյան- Սվետլանա Ալեքսիևիչ-«У войны не женское лицо»: Ինձ համար բացահայտում էր նաև ռուսական գրող-բլոգեր Նարինե Աբգարյանը, ում մասին գիտեի, բայց չէի կարդացել: 

 

Վահրամ Սահակյան-2016-ին,իմ կողմից որևէ նոր գիրք չի կարդացվել։

 

Կարինե Ջանջուղազյան- Այս տարի քիչ եմ կարդացել, սակայն կարող եմ առանձնացնել Անդրեյ Պլատոնովի պատմվածքները, իսկ իմ Աստվածաշունչը  միշտ ինձ հետ է: 

 

 

Աննա Բայաթյան- Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ Սերգեյ Փարաջանովի պատմվածքների և սցենարների ժողովածուն:

 

Էդգար Թաթիկյան- Վազգեն Օվյան. «Լեռնակերտ»:

 

4․2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը։

 

Մհեր Մկրտչյան- Վերջերս դիտեցի Հրանտ Վարդանյանի նկարահանած վավերագրական ֆիլմը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարած « Փոքրիկ երգիչների» մասին: Հիացմունք, հուզմունք ու մեծ հպարտություն ապրեցի տեսնելով մեր շնորհաշատ, հասակ առնող սերունդը: Թերևս հենց այդ ֆիլմն էլ կնշեմ: 

 

Անահիտ Աղասարյան- Ռոման Պոլանսկի «Վեներան մորթիների մեջ»: Պոլանսկին այս ֆիլմով «master-class» է տալիս, թե ինչպես կարելի է երկու դերասանով էլեգանտ ֆիլմ նկարել:

 

 

Վահրամ Սահակյան-Ես չէի տեսել Լուիս Բյունուելի La Voie lactée- «Ծիր Կաթին» (1969) ֆիլմը, դա էր ամենատպավորիչ ֆիլմը;

 

Կարինե Ջանջուղազյան- Ռեժիսոր Սելչուկ Սառա,  Գերմանիա, « Իմ վերջին համերգը»։

 

Աննա Բայաթյան- Բուլղարական  «Սերը»  ֆիլմը: Ցավոք,  հղումը  չկա, քանի որ փառատոնային ֆիլմ է:

 

Էդգար Թաթիկյան- «Երկարատև նշանադրություն», ռեժիսոր՝  Ժան-Պիեռ Ժենե։

 

5․2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը

 

Մհեր Մկրտչյան-  Ճիշտն ասած, չեմ հիշում մի ելույթ, որը կցանկանայի առանձնացնել:

 

Անահիտ Աղասարյան- Պուտինի ենթատեքստերով լի ուղերձը Դաշնային ժողովին: 

 

Վահրամ Սահակյան- Չեմ  նկատել:

 

Կարինե Ջանջուղազյան-  Հնչեղություն ունեին և մինչ հիմա էլ հնչում են «Սասնա ծռերի» ելույթները

 

Աննա Բայաթյան- Անդրեյ Տարկովսկու մասին  Դմիտրի Ավանեսովի ելույթը Մոսկվայում: Շատ եմ ցավում, որ այն վայելելու ընթացքում մոռացա տեսագրել:

 

Էդգար Թաթիկյան- ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի հետևյալ երկու արտահայտությունները՝ «Մենք կռվում ենք հիմնականում 80-ականների զենքով…»  և  կորցրած  հողատարածքների  մասին արված արտահայտությունը՝ «Դրանք  անպետք հողեր են…»: 

 

6․2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը։

 

Մհեր Մկրտչյան- Պոզիտիվը` նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նեգատիվը` սպեկուլյացիա կառուցված ողբերգության վրա , կամ մեկ բառով՝ «Երկրաշարժ» ֆիլմը

 

Անահիտ Աղասարյան- Ամենապոզիտիվը՝  նոր բնակարանիս հիմնահատակ վերանորոգումը: Ամենանեգատիվը՝ այդ «ռեմոնտի» վերջը Բյուրականի աստղադիտակով էլ հնարավոր չէ տեսնել:

 

Վահրամ Սահակյան- Կոնկրետ ինձ համար, 2016-ի ամենապոզիտիվն իմ ամուսնությունն էր, իսկ ամենանեգատիվը՝ հասարակության անմիտ պառակտվածությունը, բևեռացումն ու թշնամանքը մեկը մյուսի նկատմամբ:

 

Կարինե Ջանջուղազյան- Դժվարանում եմ ասել, սակայն ինձ ամենից շատ հուզել է  «Սասնա Ծռերին» հաց տանողը՝  Արթուր Սարգսյանի նման ազնվագույն հայի կերպարը, իսկ նեգատիվից  հոգնեցինք…

 

Աննա Բայաթյան- Ամենապոզիտիվը եղել է  ֆրանսիացի հայտնի դերասան Մարկ Դյուրեթի հետ իմ ծանոթությունը, որը ցանկություն հայտնեց նկարահանվել իմ ֆիլմում, իսկ  նեգատիվ է ֆեյսբուքյան տրամադրությունը:

 

Էդգար Թաթիկյան- 2016թ.-ի ամենապոզիտիվը  ապրիլյան դեպքերից հետո  սոցցանցերում հայտնվեց հետևյալ արտահայտությունը՝ «Մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ  կոստյումներով  մեզ չդավաճանեք»: 2016թ.-ի  ամենանեգատիվն այն էր, երբ Արցախի  պատգամավոր  Հայկ Խանումյանին Ստեփանակերտի Վերածննդի  հրապարակում ծեծից հետո, նախագահի  մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանը  արեց հետևյալ արտահայտությունը՝ «Եթե հիմա մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք, լռե՞նք»: Չէ՛, միանգամից  սպանե՛ք  /ավելացված է իմ կողմից/: 

 

7․2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը

 

Մհեր Մկրտչյան- Երևի «Հետք»-ի ֆոտոները ապրիլյան օրերից:

 

 

Անահիտ Աղասարյան- «Սասնա ծռերի» հանձնվելու արարողությունը, որն ուղեղիցս երբեք չի ջնջվի: 

 

Վահրամ Սահակյան- Մասմեդիայից լավ բաներ կան աշխարհում:

 

Կարինե Ջանջուղազյան- Ամեն ինչ չեմ կարդում ու լավ եմ անում, որովհետև մեդիան լցված է նենգախոսությամբ և նեգատիվ մտքերով: Ընթերցում եմ միայն ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները, որոնցից ոչ մեկն իր բարձրարժեքությամբ առանձնացնել չեմ կարող և ուրախացել եմ լրագրող Մարինա Բաղդագյուլյանի վերադարձով, որի խոսքին վստահում եմ: 

 

Աննա Բայաթյան- Չեմ հետևում լրատվամիջոցներին:

 

Էդգար Թաթիկյան- Առանց «շոպլիկության», ՎԱՐԴուհի  Սիմոնյան «Կրքոտ դիֆերամբների ամենապատեհ ժամը»։

 

8․2016-ի ամենասուր հումորը

 

Մհեր Մկրտչյան- Չեմ կարող մտաբերել:

 

Անահիտ Աղասարյան- Ֆեյսբուքում հաճախ նյութեր են լինում, որոնցում օգնություն են խնդրում և նշում. «եթե չեք կարող օգնել, գոնե տարածեք»: Վերջերս մի ստատուս կարդացի. «Փոքրիկ Իշխանը օգնության կարիք ունի: Եթե չեք կարող օգնել, գոնե կարդացեք»:

 

Վահրամ Սահակյան-2016-ը չի փայլել սուր հումորով:

 

Աննա Բայաթյան- Չեմ մտաբերում։

 

Էդգար Թաթիկյան- Անկեդոտ. Ապրիլյան դեպքերի  ժամանակ  հայ զինվորների  փամփուշտները  վերջանում են: Հրամանատարը հրամայում է ավտոմատը  պահել և ասել՝ «Դը-դը-դը-դը՜»: Մոտենում է ադրբեջանական տանկը, բացվում է դուռը, դուրս է  գալիս տանկիսիտը և ասում՝ «Գը՜մփ»:

 

 

9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ

Մհեր Մկրտչյան-1. տաք հագնվել 

2. չկորցնել հումորի զգացումը

3. սիրել միմյանց

 

Անահիտ Աղասարյան- Երեք խորհուրդը մի վիրավորանք է:)) Մասնագիտական խորհրդի կարգով մեր կինեմատոգրաֆիստներին պարզապես հիշեցնեմ, որ պարսկական կինոյում էրոտիկ տեսարաններն արգելված են, բռնություն ու սպանություններ չկան, վիթխարի գումարներ չեն ծախսվում, բայց այսօր, չգիտես ինչու, պարսկական կինոն կայացած ու ինքնատիպ երևույթ է համաշխարհային կինեմատոգրաֆում, ֆիլմերը մրցանակներ են շահում հեղինակավոր փառատոններում և ունեն դրամարկղային հաջողություն: Բոլորիս մաղթում եմ սեր, բարիք ու առողջ կյանք: Սիրիան վերականգնվի՝ ամեն ինչ լավ կլինի:

 

Վահրամ Սահակյան- Ամաչեք ձեր արարքներից, այլ ոչ մասնագիտությունից (բա ես տաքսու շոֆե՞ր եմ)

- Քիչ բողոքեք կյանքից, մանավանդ որ այն ինքներդ եք փչացրել։

- Երեխաներին թողեք մեծանան յուրովի, իրենց անձնական կյանքով, մի ստիպեք, որ նրանք անեն այն բոլոր հիմարությունները, ինչ ժամանակին արել եք դուք, ուղղորդվեք Թումանյանի «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք» կարգախոսով։

 

Կարինե Ջանջուղազյան-1. Սիրելի՛ դերասաններ դադարեք դերասանություն անել:

2. Հետևե՛ք աշխարհում տիրող մշակույթային իրադարձություններին, որ գոնե մի փոքր ճաշակ դրսևորեք:

3. Բավ է դերասաններ արտադրել, կարևորեք տաղանդն ու վառ անհատականությանը:

 

 

Էդգար Թաթիկյան- 1. «Զարթուցիչը  ջեռուցիչից  հեռու դիր»:

    2. «Սարի ուսին սիրուն լուսին»:

    3. Երբ մասնագետ դառնամ, խորհուրդ կտամ: Բայց մեկ ա, չեմ դիմանում, շնորհավոր Ամանոր:

Աննա Բայաթյան- Մասնագիտական խորհուրդներ թող տան մեր մեծերը,  սակայն կուզեի,  որ քննադատության մեջ ավելի զուսպ գտնվեին, առաջնորդվեին սիրով, չկոտրեին երիտասարդներին, ավելի քան երբևէ գնահատեին մեր ջանքերը , որոնք առանց այն էլ դժվար է դրսևորել մեր ժամանակներում:

 

 

«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ

ՎԱՐԴուհի Սիմոնյան

Հեղինե Ասրյան

Սյուզան Թոսունյան

Անահիտ Խաչատրյան 

Արթուր Խաչատրյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net