Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ իրականացնելու դեպքի առթիվ 14 անձի է մեղադրանք առաջադրվել

0

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ խուզարկություն կատարելու որոշման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները 2016թ. մայիսի 3-ին` ժամը 16-ի սահմաններում, գնացել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենք` թիվ 48 խցում խուզարկություն կատարելու նպատակով:

Նախնական քննության տվյալներով՝ ՔԿՀ-ի նշված խցում պահվող, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց շրջանում տարածված խոսակցություններից տեղեկացել է նախատեսված խուզարկության մասին և նպատակադրվել խափանել այն։ Մասնավորապես՝ օգտվելով կալանավորված և դատապարտված անձանց շրջանում ունեցած դիրքից ու հեղինակությունից, խուզարկությունը խափանելու նպատակով՝ 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, անկարգություններ սկսելու բարձրաձայն կոչով դիմել է քրեկատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց՝ ասելով. «Բերդ, ախպերներից դաբռո կա, բունտը սկսեք, դուռ խփեք»:

Ա.Ալեքսանյանի հնչեցրած կոչերից հետո նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պահվող մի խումբ անձինք մասնակցել են բռնության գործադրմամբ, գույքի վնասմամբ և ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններին։  Անտեսելով քրեակատարողական հիմնարկում վարքի պահպանման վերաբերյալ գործող կանոնները՝ կալանավորված և դատապարտված անձինք վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, այրել և խցերի դռների կերակրադռնակներից միջանցք նետել վառվող բարձեր, ներքնակներ, սրբիչներ և այլ իրեր:

Զանգվածային անկարգության մասնակիցները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կոտրել փականները և դուրս գալով խցերից՝ կոտրել 4-րդ մասնաշենքի բանալիների թաքստոց հանդիսացող մետաղյա խողովակը, տարբեր խցերի կերակրադռնակները։ Մետաղյա ձողերով ու այլ առարկաներով վնասել տվյալ մասնաշենքի միջանցքում առկա գույքը, բռնություն գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ։ 

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, գործողությունների շրջանակը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ևս 13 հոգու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net