Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

Սուրիկ Խաչատրյանը «հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով»

0
Խաչատրյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իր հրաժարականը։


Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել իշխող Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության ղեկավար Ռուբեն Թադևոսյանը: Վերջինս պնդեց, թե որևէ պարտադրանք Խաչատրյանի վրա չի եղել:


Նկատենք, Սուրեն Խաչատրյանն, ով 2016-ին իր դիմումի համաձայն հրաժարական տվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից, ավելի քան տասը տարի ղեկավարում էր ոչ միայն մարզը, այլ Հանրապետականի մարզային կառույցը: Սակայն, ապրիլին 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհուրդը այսուհետև կղեկավարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է միաձայն:


«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, Կապանում նիստ է հրավիրվել, որտեղ որոշում է կայացվել, որ Սյունիքի Հանրապետականի տարածքային կազմակերպության ղեկավարը կլինի ոչ թե Սուրիկ Խաչատրյանը, այլ մարզպետը՝ Վահե Հակոբյանը, ինչո՞ւ նման որոշում կայացվեց։


Թադևոսյան. - Որովհետև մինչ այդ եղել էր Սուրիկ Խաչատրյանի դիմումը կուսակցության նախագահին, որպեսզի դադարեցնի իր լիազորությունները Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։


«Ազատություն». - Դա հենց ի՞ր անձնական ցանկությունն է։


Թադևոսյան. - Այո, առողջական խնդիրների պատճառով, քանի որ պետք է բուժվի, ժամանակ չի կարողանում... այդպես հիմնավորեց, մենք էլ հարգեցինք իր որոշումը։ Բնականաբար, կառույցը պետք է ունենար նաև նախագահ և հարմար գտնվեց, որ կառույցը ղեկավարի կուսակցության անդամ, մարզպետ Կարեն Հակոբյանը։


«Ազատություն». - Արդյո՞ք սա պատրվակ չէր, հաշվի առնելով, որ նա նաև զրկվեց մարզպետի պաշտոնից, հիմա նաև նախընտրական այս թեժ շրջանում...


Թադևոսյան. - Այդպիսի բաներ մի փնտրեք, Սուրիկ Խաչատրյանը մնում է կուսակցությունում, նա իր տեղն ու դերը ունի, ես այդ մասին նաև նախորդ նիստում եմ ասել։


«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, Դուք բացառո՞ւմ եք, որ պարզապես հեռացնելով նախ մարզպետի պաշտոնից, ապա տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից իշխող Հանրապետականը փորձում է, կարծես թե, ձերբազատվել այնպիսի մի կադրից, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է, ով ներգրավված է բազմաթիվ սկանդալային, աղմկահարույց նաև քրեական պատմությունների մեջ։


Թադևոսյան. - Համաձայն չեմ, որ կուսակցությունն առաջնորդվել է Ձեր ասած արգումենտացիայով, պետք չէ բաներ փնտրել՝ թե սա է, նա է։


«Ազատություն». - Այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանին չե՞ն ստիպել հեռանալ։


Թադևոսյան. - Իհարկե չեն ստիպել, ինչո՞ւ պետք է ստիպեն, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը։


«Ազատություն». - Որպեսզի նա ընտրություններում ներգրավված չլինի որևէ կերպ


Թադևոսյան. - Դա Ձեր մեկնաբանությունն է։


«Ազատություն». - Պարոն Թադևոսյան, նա ինչ-որ մասնակցություն կունենա՞ ընտրական գործընթացներին, թե՞ ամբողջովին դուրս է գալիս։


Թադևոսյան. - Բնական է, որ կունենա, բնական է՝ կունեա։ Իր ժամանակի և իր առողջության թույլատրելի սահմաններում բնական է՝ կունենա։


«Ազատություն». - Սուրեն Խաչատրյանը, ով բավական երկար տարիներ էր մարզպետի պաշտոնը զբաղեցնում, մշտապես Հանրապետականի համար բավական մեծ թվեր էր ապահովում ընտրությունների ընթացքում, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նրան այդ պաշտոնից հեռացնելով Հանրապետականի ձայները չեն պակասի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։


Թադևոսյան. - Հարգելիս, ձայներ բերում են կազմակերպության բոլոր անդամները, մենակ Սուրիկ Խաչատրյանի լուման չէր՝ բոլոր շարքայինների, մեր կառույցների, կուսակցության անդամների աշխատանքի արդյունքում է այդ ձայները հավաքվում, և այդ ամեն ինչը պայմանավորված չէ մենակ մեկ անձով։


«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում, Վահե Հակոբյանին կհաջողվի՞ հաղթանակ ապահովվել իշխող Հանրապետականի համար։


Թադևոսյան. - Կարծում եմ՝ այո, կհաջողվի, թիմային աշխատանքի արդյունքում է ամրագրվում ընտրությունների արդյունքները։


Սուրիկ Խաչատրյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իր հրաժարականը։


«Ազատություն». - Ո՞րն էր պատճառը, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք։


Խաչատրյան. - Ես, Ռուզաննա, Ձեզ ասելու ոչ մի բան չունեմ։ Ուրախ Նոր տարի եմ մաղթում Ձեզ, լավ լինեք, էլ ասելու բան չունեմ։


 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net