Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

«Բարսելոնայի» ճգնաժամը․ ով կարող է փոխարինել Լուիս Էնրիկեին

0

Վերջին շրջանում կատալոնական «Բարսելոնայի» ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները ստիպում են խոսել ակումբում հավանական մարզչական փոփոխության մասին: Անհասկանալի ոչ ոքիներ, դժգույն խաղ, իսկ եթե այսքանին ավելացնենք վերջերս գավաթի խաղարկությունում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի: Այս խոսակցություններն ավելի են թեժանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լուիս Էնրիկեի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, սակայն ո՛չ ակումբը, եւ ո՛չ էլ իսպանացի մասնագետը չեն շտապում երկարաձգել այն: Ուսումնասիրելով իսպանական եւ համաշխարհային մամուլում շրջանառվող լուրերը՝ Մեդիամաքս Սպորտը առանձնացրել է այն երեք մասնագետներին, ովքեր կարող են Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո զբաղեցնել նրա տեղը: Այս պահին շրջանառվում են հետեւյալ անունները՝ Խուան Կառլոս Ունսուե, Էռնեստո Վալվերդե, Ռոնալդ Կուման:

Խուան Կառլոս Ունսուե
[[gallery1]]
Ունսուեն ներկայումս Լուիս Էնրիկեի օգնականն է: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է որպես դարպասապահ: 200-ից ավելի հանդիպում է անցկացրել «Սելտայի» կազմում: Կարիերայի ավարտից հետո՝ Ֆրանկ Ռայկարդի եւ Պեպ Գվարդիոլայի ղեկավարման տարիներին «Բարսելոնայում»  աշխատել է որպես դարպասապահների մարզիչ: 2010-2011թթ. մարզել է Սեգունդան ներկայացնող «Նումանսիան», այնուհետեւ նորից վերադարձել «Բարսելոնա»: 2013 թվականից էլ Լուիս Էնրիկեի օգնականն է՝ նախ «Սելտայում», հետո՝ «Բարսելոնայում»: Ունսուեի շանսերը, կարծում եմ, այնքան էլ մեծ չեն: Ակումբի ղեկավարությունը նրան կարող է դիտարկել որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, եթե Էնրիկեն հեռանա մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Էռնեստո Վալվերդե
[[gallery2]]
Վալվերդեն երկու մրցաշրջան խաղացել է «Բարսելոնայում»՝ 1988-1990թթ. եւ դարձել է Իսպանիա գավաթի ու Գավաթակիրների գավաթի հաղթող: 2013 թվականից գլխավորում է Բիլբաոյի «Աթլետիկը», որի հետ 2015 թվականին դարձել է Իսպանիայի Սուպերգավաթակիր: Վալվերդեի մարզչական փիլիսոփայության հիմքում ընկած է հարձակողական ֆուտբոլը: Ունենալով սահմանափակումներ տրանսֆերային շուկայում («Աթլետիկում» խաղում են միայն ծագումով բասկեր)՝ Վալվերդեն կարողացել է ձեւավորել մարտունակ թիմ, որն ամեն մրցաշրջանում պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:

Ռոնալդ Կուման
[[gallery3]]
Ռոնալդ Կումանը համարվում է Լուիս Էնրիկեի ամենահավանական փոխարինողը: Հոլանդացին հիրավի մեծ հետք է թողել «Բարսելոնայի» պատմության մեջ: Հենց Ռոնալդ Կումանի տուգանայինից խփած միակ գոլի շնորհիվ էլ Յուհան Կրոյֆի գլխավորած «Բարսելոնան» 1992 թվականին Չեմպիոնների գավաթի եզրափակչում հաղթեց իտալական «Սամպդորիային»: Կումանը համարվում է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ պաշտպանը: 17 տարվա ընթացքում նա դարձել է ավելի քան 200 գոլի հեղինակ՝ ցուցանիշ, որի մասին կերազեն շատ հարձակվողներ: Մի յուրահատուկ փաստ եւս. Կումանը իր խաղային տարիներին գրեթե վնասվածք չի ստացել:

Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստի կարիերան պարզապես հիանալի է դասավորվել: Նա Ռուդ Գելսից հետո առաջին ֆուտբոլիստն է, ով խաղացել է Հոլանդիայի երեք առաջատար ակումբներում՝ «Այաքսում», ՊՍՎ-ում, «Ֆեյենորդում»: Կարիերան ավարտելուց հետո Կումանը նախ աշխատել է Հոլանդիայի հավաքականում՝ որպես Գուս Հիդինկի օգնական, այնուհետեւ օգնել է Լուի վան Գալին «Բարսելոնայում»:

2000 թվականից սկսած Ռոնալդ Կումանը գլխավորել է  «Վիտեսը»,  «Այաքսը»,  «Բենֆիկան», «ՊՍՎ»-ն, «Վալենսիան», «ԱԶ Ալկմարը»,  «Ֆեյենորդը» եւ  «Սաութհեմփթոնը»: Ընթացիկ մրցաշրջանի սկզբում նշանակվել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ:

Ռոնալդ Կումանի մարզչական գաղափարներն համապատասխանում են հոլանդական ֆուտբոլի ավանդույթներին՝ հարձակողական ոճ, 4-3-3 տակտիկական սխեմա, ակտիվ պրեսինգ եւ խաղ առաջին համարով: Բացի այդ, Ռոնալդ Կումանը, աշխատելով Լուի վան Գալի հետ, նրանից ժառանգել է երիտասարդներին մարզելու յուրահատուկ ունակություն եւ խաղային տարաբնույթ սխեմաների օգտագործում: «Սաութհեմփթոնում» եւ «Էվերթոնում» Կումանը հաջողությամբ կիրառել է 3 պաշտպանով խաղային մոդելը: Նրա համառ եւ անզիջում բնավորությունը շատ հաճախ օգնել է դուրս գալ ծանր իրավիճակներից: Իսպանական «Վալենսիայում» աշխատելու ընթացքում Կումանը կարողացավ ակումբի հետ նվաճել Արքայական գավաթը, սակայն թիմում եղած վատ մթնոլորտն ու արդյունքների վատթարացումը ստիպեցին հոլանդացի մասնագետին լքել զբաղեցրած պաշտոնը:

Ի՞նչ կտա «Բարսելոնային» Ռոնալդ Կումանի հավանական նշանակումը

Նախեւառաջ՝ թարմություն: Այնպիսի տպավորություն է, որ Լուիս Էնրիկեն եւ ֆուտբոլիստները հոգնել են միմյանցից: Գրեթե նույն իրավիճակում է նաեւ Ռոնալդ Կումանն Անգլիայում: Նախորդ մրցաշրջանի ավարտին հեռանալով «Սաութհեմփթոնից»՝ նա փորձեց քայլ կատարել առաջ, սակայն «Էվերթոնում» խաղային եւ կառավարման առումով առկա խառնաշփոթը կարծես խոչընդոտում է Կումանի զարգացմանը:

«Բարսելոնայում» հավաքված ֆուտբոլիստների հետ Կումանը կարող է իրեն ազատ զգալ եւ հանգիստ կատարել աշխատանքը՝ կյանքի կոչելով իր տակտիկական հմտությունները: Երիտասարդների հետ աշխատելու ունակությունը նույնպես «Բարսելոնայի» օգտին կծառայի: Այս պահի դրությամբ թիմում կան երիտասարդ եւ տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ունեն փարձառու մարզչի, ավագ ընկերոջ եւ, վերջապես, առաջնորդի կարիք:

Միհրան Ալեքսանյան






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net