Bentley-ն ներկայացրել է երբևէ ստեղծած իր ամենահզոր մոդելը (լուսանկարներ)
Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Continental կուպեի նոր տարբերակը, որը համարվում է պատմության մեջ ամենահզոր ու արագընթաց սերիական Bentley-ն:
Ինչպես նշում է motor.ru-ն, Supersports անվանումը ստացած նորույթը համալրված է 700 ձիաուժ հզորությամբ W12 երկտուրբո շարժիչով, որը 96 կմ/ժ արագություն է զարգացնում 3.4 վայրկյանում: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 336 կմ/ժ է:
Հայտնի է, որ ավելի ուշ կներկայացվի մեքենայի բաց տանիքով տարբերակը:
Continental Supersports-ի վաճառքը մեկնարկելու է 2017թ.: Գների մասին դեռևս տեղեկություն չկա:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս ամենահզոր ու արագընթաց սերիական Bentley-ն էր համարվում 642 ձիաուժ հզորությամբ Continental GT Speed մոդելը, որը մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.1 վայրկյանում:
