Մեծ Բրիտանիայի թագուհին հիվանդությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը (լուսանկարներ)
Հունվարին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն այս տարվա ընթացքում առաջին անգամ՝ երկարատև և լուրջ մրսածությունից հետո, հայտնվել է հանրության մեջ:
BBC-ի հաղորդմամբ`թագուհին ներկա է գտնվել Նորֆոլկ կոմսությունում` թագավորական Սանդրինգեմ կալվածքի տարածքում գտնվող Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում անցկացված պատարագին:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները մտավախություն էին հայտնել 90-ամյա թագուհու առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ, հակառակ իր սովորությանը, Էլիզաբեթ Երկրորդը սկզբից բաց է թողել դեկտեմբերի 25-ին անցկացված պատարագը, այնուհետև ներկա չի գտնվել ամանորյա պատարագին:
Թագուհու բացակայությունը հունվարի 1-ին կայացած տոնական պատարագին Բուքինգհեմյան պալատը բացատրել է նրանով, որ միապետը վերականգնում է իր ուժերն ուժեղ մրսածությունից հետո:
Նշվում է, որ թագուհու հայտնվելը հանրության մեջ ուրախացրել է ներկաներին:
«Մենք նրան տեսել ենք շատ մոտ տարածությունից: Վերջին երեք շաբաթների ընթացքում սպասել ենք` երբ կգա եկեղեցի: Շատ հաճելի էր տեսնել նրան, իհարկե, ինչպես նաև արքայազն Ֆիլիպին», - պատմել է ականատեսներից մեկը:
