Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2017

ՀՀ-ն իր հերթը ոչ մեկին չի տալու, ռոտացիոն կարգը դեռ չի սկսվել. Է. Շարմազանովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին

0

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման դադարեցմանը, հայտնեց, որ նրա պաշտոնավարման ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել էր և հունվարի 1-ից պետք է նոր մարդ նշանակվեր, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընտրում են ՀԱՊԿ խորհրդի բոլոր նախագահները՝ կոնսենսուսի միջոցով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բելառուսական կողմը բացակայում էր՝ այդ հարցը տեղափոխվել է մինչև ապրիլի գագաթաժողով, և քանի որ Բորդյուժայի ժամկետը սպառվել էր, նրան փոխարինել է իր առաջին տեղակալը, ով ոչ թե դարձել է գլխավոր քարտուղար, այլ դարձել է պաշտոնակատար: Ինչպես օրինակ՝ երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, Էդուարդ Շարմազանովը 20 օր դարձավ ԱԺ նախագահի պաշտոնակատար, բայց Գալուստ Սահակյանն ընտրվեց ԱԺ նախագահ»,-ասաց նա և պարզաբանեց, որ սա չի նշանակում, որ եթե առաջին տեղակալը պաշտոնակատար է դարձել, ինքն էլ պետք է մնա պաշտոնին:

«Ոչ մի աժիոտաժի կարիք չկա, ոչ մի գաղտնիություն չկա, պարզապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրեր են եղել՝ որոշ լուրջ վերլուծաբաններ սկսեցին խոսել բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին  Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան: Իսկ Հայաստանն աշնան սկզբին չստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը, քանի որ այն ժամանակ էլ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիվանդացավ, որն էլ ստացավ «դիվանագիտական հարբուխ» անվանումը:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնելու հերթը Հայաստանինն է, եթե ռոտացիան լինի այբբենական կարգով:

«Այբբենական կարգով առաջինը գալիս է Ա-ն, իսկ Ա տառով այնտեղ բացի Հայաստանից այլ պետություն չկա, այլ տարբերակ չկա՝ անհոգ եղեք: Այդ լուրջ վերլուծաբաններին կխնդրեի, որ անտեղյակությունից ելնելով հասարակությանը թյուրիմացության մեջ չգցեին, թեև ես շատ լավ հասկանում եմ, թե նրանք ինչու են դա անում: Մի հատ ՀԱՊԿ կանոնադրությունը թող կարդան, ախր խոսում են մարդիկ, որ չգիտեն՝ ՀԱՊԿ-ը ինչ է»,-ասաց նա և նշեց, որ ՀԱՊԿ-ում ոչ մի անսպասելի բան չկա, և հայկական կողմը շատ լավ ամեն ինչից տեղյակ է:

«Հայաստանն իր հերթը ոչ մեկին չի տալու, ռոտացիոն կարգը դեռ չի սկսվել: Հայկական շահերը հայկական կողմը շատ լավ պաշտպանում է՝ և՛ արտգործնախարարը, և՛ պաշտպանության նախարարը, և՛ ես՝ որպես խորհրդարանական պատվիրակության ղեկավար, և՛ Խոսրով Հարությունյանը՝ որպես այնտեղ քաղաքական հանձնաժողովի նախագահ, և բոլորը»,–ասաց նա։

Անդրադառնալով Չինարի գյուղի պաշտպանական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի կատարած դիվերսիոն հարձակման վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժայի՝ դեկտեմբերի 29-ի հայտարարությանը, որտեղ նա օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չի տեսնում այդտեղ՝ ի պատասխան՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի՝ այդ հայտարարությունը վտանգավոր համարելուն:

«Դա շատ կարևոր և եզակի հայտարարություն էր, որտեղ միջազգային կառույցը՝ ՀԱՊԿ-ը, հասցեական գնահատական է տալիս Ադրբեջանի գործողություններին՝ անվանելով դա սադրանք, երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ասում է ոչ միայն Բորդյուժան, այլ նաև ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվում է այդ տեքստը։ Ադրբեջանական, ալիևյան կայքերը, պրոպագանդան խառնվել էին իրար, և դրա վտանգավորը ո՞րն է: Բորդյուժան գնալուց առաջ շատ ճիշտ հայտարարություն արեց և գնաց»,-ասաց նա: 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net