Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2018

Новости за 26.09.2018

Փորձագետները նշել են աշնան գլխավոր գույներից մեկը

Tert.am (hy) 

Ամերիկուհի սուպերմոդել Քենդալ Ջենները, որը նաև Keep up with the Kardashians ռեալիթի շոուի մասնակիցն է, լուսանկարվել է միատոն վառ դեղին կոստյումով:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, լուսանկարը հրապարակվել է Vogue ամսագրում: Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նրա հայտնվելուց հետո նորաձևության փորձագետները դեղինի այդ երանգն (դեղձանիկի դեղին) անվանել են այս տարվա աշնան հերթական գլխավոր գույնը:

Նշվում է, որ Ջեններն առաջինը չէ, որն այս տարի նախապատվությունը տվել է այդ երանգին: Հուլիսին դեռ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը... Читать дальше...

21st Century Fox-ը համաձայնել է Sky հեռուստատեսության իր մասնաբաժինը վաճառել Comcast ամերիկյան հեռուստատեսային հսկային

Tert.am (hy) 

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքին պատկանող 21st Century Fox ընկերությունը համաձայնել է ամերիկյան Comcast-ին վաճառել Sky Plc բրիտանական հեռուստատեսային օպերատորի իր 39 տոկոսանոց մասնաբաժինը:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Comcast ամերիկյան հեռուստատեսային հսկան, որն աճուրդով շահել է Sky հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու իրավունքը, մոտ է այն ամբողջությամբ վերահսկելու հավանականության իրագործմանը:

Comcast-ը աճուրդում հաղթող է ճանաչվել՝ ընկերությունը գնահատելով 30 մլրդ ֆունտ ստերլինգ... Читать дальше...

ԱՀԿ-ն հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ ալկոհոլի սպառման մակարդակի. Հայաստանը քիչ խմողներից է

Tert.am (hy) 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը՝ ըստ ալկոհոլի օգտագործման վիճակագրության:

Ինչպես նշվում է սեպտեմբերին հրապարակված զեկույցում, ողջ աշխարհում ավելի քան 3 մլն մարդ է մահացել 2016 թվականին ալկոհոլի չարաշահումից: Այդ ցուցանիշը կազմում է մահվան 20 դեպքից մեկը, որոնց շարքում երեք քառորդից ավելին տղամարդիկ են:

Զեկույցում բերվում են 1961-2016 թվականների ընթացքում ուսումնասիրված տվյալները, որոնց համաձայն՝ 15 տարեկանից բարձր բնակչության 11 տոկոսը գարեջուր է նախընտրում... Читать дальше...



ԱՄՆ Կոլորադո նահանգի մայրուղիներից մեկը կանվանակոչվի «Սարդարապատ»

Tert.am (hy) 

Ամերիկյան Կոլորադո նահանգի կենտրոնական մայրուղիներից մեկը կանվանակոչվի «Սարդարապատ»: Նահանգի իշխանություններն այս որոշումը կայացրել են Սարդարապատի ճակատամարտի հարյուրամյա տարեդարձի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է Colorado Politics կայքը, մայրուղու պաշտոնական բացումն ու նոր անվանումով ճանապարհային ցուցանակի տեղադրումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Միջոցառմանը կմասնակցեն նահանգի պաշտոնատար անձինք և հայ համայնքի ներկայացուցիչները:

Մայրուղու անվանափոխության մասին որոշումն այս տարվա... Читать дальше...

Չինաստանը կոչ է արել հարգել Իրանի հետ առևտուր անելու՝ բոլոր երկրների իրավունքը

Tert.am (hy) 

Չինաստանն անհրաժեշտ է համարում հարգել Իրանի հետ տնտեսական հարաբերություններ ունենալու և առևտուր անելու՝ այլ երկրների օրինական իրավունքները:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

«Վերջին երեք տարվա դեպքերը վկայում են այն մասին, որ Իրանի միջուկային հարցով կնքված Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը կենսունակ համաձայնագիր է: Չինաստանն Իրանին կոչ է անում հետագայում ևս շարունակել... Читать дальше...

Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Սևանա լճում կորած քաղաքացուն

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով վերադարձել ափ:

Ջրափրկարարները քաղաքացիներից մեկին ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:

Պարզվել է Սկրիպալների թունավորման գործով կասկածվողներից մեկի իրական ինքնությունը

Tert.am (hy) 

Լրագրողական հետաքննություն իրականացնող Bellingcat կայքը պարզել է Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով կասկածվող գործակալներից մեկի ինքնությունը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ մեջբերելով Bellingcat-ի տվյալները, Ռուսլան Բոշիրով անունով հայտնի տղամարդն իրականում գնդապետ Անատոլի Չեպիգան է: Բրիտանացի պաշտոնյաները չեն մեկնաբանել այս լուրը:

Բրիտանացի քննիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Բոշիրովը ռուսական հետախուզության գործակալ է: Կարծիք կար... Читать дальше...



ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալին և նույն զորամասի ևս 4 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Tert.am (hy) 

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալին և նույն զորամասի ևս 4 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-տեխնիկական մասի պետ Խդր Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն կատարելու համար, որն էական վնաս է հատկացրել զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքին և զինվորական պետի ու պաշտոնատար... Читать дальше...

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ուղղությամբ

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տեոդոր-Վիորել Մելեշկանուին:

Բարձր գնահատելով դարերի պատմություն ունեցող հայ-ռումինական հարաբերությունները՝ ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ուղղություններով համագործակցության առավել խորացման ուղղությամբ՝ որպես կարևոր բաղադրիչ նշելով ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները և փոխայցելությունները... Читать дальше...

6-ամյա չինուհին մոր հեռանալուց հետո ինքնուրույն է խնամում հաշմանդամ դարձած հորը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Չինաստանի Նինսյա ինքնավար շրջանում բնակվող 6-ամյա աղջիկը գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը հայրիկի հանդեպ իր նվիրվածությամբ:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, աղջնակն ինքն է խնամում 38-ամյա հաշմանդամ հորն այն օրվանից, երբ մայրը լքել է իրենց: Հայրը 4 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել, որից հետո կորցրել է քայլելու ունակությունը՝ չկարողանակով այլևս հոգալ ընտանիքի կարիքները:

Միջադեպից հետո նրա կինը վերցրել է իրենց որդուն և հեռացել՝ դստերը թողնելով հոր հետ: Այդ պահից ի վեր հոր խնամքն ու տան հոգսերը... Читать дальше...

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

ԱԳ նախարարները քննարկեցին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրին ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:

Իր խոսքում... Читать дальше...

Ո՛չ արտահերթ ընտրությունները, ո՛չ քաղաքական ճգնաժամը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ձեռնտու չեն. Գարիկ Քեռյան

Tert.am (hy) 

Պատմական և քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը գտնում է, որ  վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա իր մտադրությունը փոխել է մայիսին խորհրդարանական ընտրություններն անցկացնելու վերաբերյալ, ինչի համար խթան են հանդիսացել ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը և որոշ ընդդիմադիր ներկայացուցիչների ցածր ցուցանիշները: 

Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացմանը: «Հավանաբար... Читать дальше...

Terrafugia-ն հոկտեմբերին սկսում է ընդունել աշխարհում առաջին թռչող մեքենայի պատվերները (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հոկտեմբերին կմեկնարկի աշխարհի առաջին թռչող մեքենայի նախնական պատվերների ընդունումը: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հիշեցնելով, որ առաջին նմանօրինակ մեքենան թողարկելու է ամերիկյան Terrafugia ընկերությունը, որն էլ պատկանում է չինական Geely ավտոկոնցեռնին:

Մեքենան իրենից ներկայացնում է հիբրիդային բենզինա-էլեկտրական շարժիչով աշխատող թռչող սարք: Ընկերության գործադիր տնօրեն Քրիս Ջարանի խոսքով՝ մատակարարումները կսկսվեն 2019-ին:

Թռչող ավտոմեքենայով երկու ուղևոր կարող է երթևեկել: Թռիչքի... Читать дальше...

Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետի միջամտությամբ հրաժարվել է իր մտադրությունից

Tert.am (hy) 

Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրությունից:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ հասցեում տեղակայված՝ «Կիլիկիա բիստրո»-ի հարևանությամբ գտնվող շենքի պատշգամբից:

Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:

Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երիտասարդի... Читать дальше...

Մոգերինին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային Իդլիբի հարցով համաձայնության համար

Tert.am (hy) 

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, չորեքշաբթի ելույթ ունենալով Նյու Յորքում, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային Իդլիբի հարցով համաձայնագրի համար, սակայն կարծում է, որ ռազմական կարգավորման վտանգը դեռևս պահպանվում է, այդ իսկ պատճառով հավելյալ ջանքեր են անհրաժեշտ:

«Պատերազմը Սիրիայում դեռևս չի ավարտվել… ՌԴ-ի և Թուրքիայի կնքած համաձայնագրից հետո հաջողվել է խուսափել հերթական արյունահեղությունից, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց այս առումով կատարած աշխատանքի համար... Читать дальше...

Խոր Վիրապ վանքի գրավաճառը մեղադրվում է մոտ 7 մլն դրամ եկեղեցական պարագաներ հափշտակելու մեջ

Tert.am (hy) 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչև 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 6մլն 780 հազ. ՀՀ դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ:

2005-ին Վարուժան Խաչիկյանն աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ... Читать дальше...


Музыкальные новости
Анастасия Ивлеева

Суд рассмотрит 25 апреля протокол на Ивлееву за дискредитацию ВС России





Персональные новости
#123ru.net

Тема дня: На «Госуслугах» можно будет получить статус многодетной семьи с 2025 года





Քեյթ Միդլթոնը գրավել է լրագրողների ուշադրությունը՝ հարսանիքին ներկայանալով հին զգեստով

Tert.am (hy) 

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրտսեր որդու՝ Լուիի ծնունդից հետո վայելում է դեկրետային արձակուրդն ու քիչ է դուրս գալիս հանրության առաջ:

Ինչպես գրում է Euromag-ը, դքսուհին բացառություն է արել իր ընկերների՝ Սոֆի Քարթերի և Ռոբերտ Սնագսի համար, որոնց հարսանիքին ներկա է գտնվել անցյալ շաբաթ օրը: Տոնական հանդիսությունը տեղի է ունեցել Նորֆոլկի Սուրբ Անդրես եկեղեցում:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հանդիսավոր արարողությանը ժամանել են ավագ որդու՝ 5-ամյա Ջորջի և դստեր՝ 3-ամյա Շառլոթի հետ:

Լրագրողների... Читать дальше...

«ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանն անբարո անձնավորություն է». դասախոսները պահանջում են դեկանի հրաժարականը (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 20-ից ավելի դասախոսներ պահանջում են դեկան Հայկ Սարգսյանի հրաժարականը:

Ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ֆակուլտետում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար դասախոսները նամակով դիմել են Կրթության և գիտության նախարարություն:

«Այս պրոցեսում մենք չենք կարող ձև անել, թե ամեն ինչ նորմալ է, և ուսումնական պրոցես տանենք: Սա ինչու է կարևոր, որովհետև ֆակուլտետում հայտնվում են մարդիկ, ովքեր կապ չունեն կրթության հետ՝ զուտ անձնական որոշումներով... Читать дальше...

Սա վարչապետի վստահության հանրաքվե էր, ժողովուրդը քվեարկեց նախկինների չվերադառնալու օգտին, թեև նախկինների վերադարձն անհնար է. Միքայել Մանուկյան

Tert.am (hy) 

Երևանի ավագանու ընտրությունների Հայ Հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորող, ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրությունների  արդյունքներին` կարծիք հայտնեց,  որ ընտրություններն ավելի շատ դիտվեցին որպես վարչապետի վստահության հանրաքվե և ժողովուրդը քվեարկեց նախկինների չվերադառնալու օգտին:

«Ես կուզեի ասել, թե նախկինի վերադարձ ինչ է նշանակում, եթե մենք դեմքեր նկատի ունենք` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դա ուղղակի քիչ հավանական էայսօր... Читать дальше...

Իսպանիայի Գերագույն դատարանը մերժել է չեղարկել թագավորի փեսայի դատավճիռը

Tert.am (hy) 

Իսպանիայի Գերագույն դատարանը չի բավարարել Noos մեծ հնչեղություն ստացած կոռուպցիոն գործով անցնող անձանց՝ արքայադուստր Կրիստինայի ամուսնու՝ Ինյակի Որգանգարինի և նրա նախկին գործընկեր Դիեգո Տորեսի փաստաբանների հայցը և մերժել է չեղարկել նախորդ դատական որոշումը:

Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ Իսպանիայի Գերագույն դատարանը հունիսի 12-ին վճիռ է կայացրել կոռուպցիոն գործով: Դատարանը գործով ամբաստանյալ Ուրգանգարինին դատապարտել է 5 տարվա և 10 ամսվա ազատազրկման՝ 5 ամսով մեղմելով նախկինում... Читать дальше...

Քաղաքական դաշտը քայքայված է, և նման պայմաններում ընտրությունների գնալով՝ մենք հերթական արհեստական խորհրդարանն ենք ունենալու. Ստեփան Դանիելյան

Tert.am (hy) 

ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։

Նման տեսակետ ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ըստ նրա՝ քաղաքական դաշտը կոլապսի է ենթարկվել, և նման պայմաններում ընտրությունների գնալով՝ «մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու»։

Քաղաքագետի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Спортсменка из Бутово выиграла «золото» на турнирах по художественной гимнастике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова победила Осаку и вышла в третий круг турнира WTA 1000 в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве в парке нашли труп мужчины





Путин в России и мире
Москва

Поведение Путина вызвало резонанс, потерянные в 90–е заводы возвращаются РФ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Александр Градский

В Москве семью композитора Градского обязали убрать его машины с парковки концертного зала



Москва

Протоиерей Козлов: традиция посещать кладбища перед Пасхой возникла при Хрущеве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net