ԱՄՆ Կոլորադո նահանգի մայրուղիներից մեկը կանվանակոչվի «Սարդարապատ»
Ամերիկյան Կոլորադո նահանգի կենտրոնական մայրուղիներից մեկը կանվանակոչվի «Սարդարապատ»: Նահանգի իշխանություններն այս որոշումը կայացրել են Սարդարապատի ճակատամարտի հարյուրամյա տարեդարձի առթիվ:
Ինչպես տեղեկացնում է Colorado Politics կայքը, մայրուղու պաշտոնական բացումն ու նոր անվանումով ճանապարհային ցուցանակի տեղադրումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Միջոցառմանը կմասնակցեն նահանգի պաշտոնատար անձինք և հայ համայնքի ներկայացուցիչները:
Մայրուղու անվանափոխության մասին որոշումն այս տարվա ապրիլին միաձայն կայացրել են Կոլորադո նահանգի Սենատը և Ներկայացուցիչների պալատը: Անվանափոխության նախաձեռնությունը պատկանում է Ամերկայի «Հայ դատի» հանձնախմբի տեղի մասնաճյուղին: