6-ամյա չինուհին մոր հեռանալուց հետո ինքնուրույն է խնամում հաշմանդամ դարձած հորը (լուսանկարներ)
Չինաստանի Նինսյա ինքնավար շրջանում բնակվող 6-ամյա աղջիկը գրավել է միլիոնավոր օգտատերերի սրտերը հայրիկի հանդեպ իր նվիրվածությամբ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, աղջնակն ինքն է խնամում 38-ամյա հաշմանդամ հորն այն օրվանից, երբ մայրը լքել է իրենց: Հայրը 4 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել, որից հետո կորցրել է քայլելու ունակությունը՝ չկարողանակով այլևս հոգալ ընտանիքի կարիքները:
Միջադեպից հետո նրա կինը վերցրել է իրենց որդուն և հեռացել՝ դստերը թողնելով հոր հետ: Այդ պահից ի վեր հոր խնամքն ու տան հոգսերը, ինչպես նաև պատասխանատվության մեծ մասը փոքրիկ աղջիկն իր վրա է վերցրել: Նա պատրաստում է, լվանում, մաքրություն անում և հետևում հիվանդին:
Դստեր օգնությամբ Թիանին հաջողվել է հաղթահարել ընկճախտը, և նա այժմ հույսով է նայում ապագային: Նա հույս ունի, որ կառողջանա և կթեթևացնի աղջկա հոգսը: