Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Август
2016

Новости за 21.08.2016

Իրաքում 36 դատապարտյալի են մահապատժի ենթարկել

Tert.am (hy) 

Իրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն` զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը:

36 դատապարտյալների մահապատիժն... Читать дальше...

ԵՄ-ն հոկտեմբերի 1-ից կարող է չեղարկել վիզային ռեժիմը, եթե Անկարան կատարի ԵՄ պահանջները

Tert.am (hy) 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է թուրք քաղաքացիների համար հոկտեմբերի 1-ից չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում` հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության հարցով: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

«Ազատ վիզային ռեժիմը կարող է սահմանվել հոկտեմբերի 1-ից, եթե միայն բոլոր պահանջները կատարվեն, ահաբեկչական օրենսդրությունը չի կարող կիրառվել մտավորականներին, գեներալներին, լրագրողներին և գիտնականներին բանտ նստեցնելու համար»... Читать дальше...

Չինուհին պնդում է, որ իր հղիությունը 17 ամիս է տևել

Tert.am (hy) 

Չինուհին կարող է նոր համաշխարհային ռեկորդ գրանցել ամենաերկար հղիությունն ունենալու համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` Չինաստանի Հունան նահանգում բնակվող կինը պնդում է, որ իր երեխային ծննդին սպասում էր անցյալ տարվա նոյեմբերին, սակայն 8 ամիս անց նա դեռ հղի էր, իսկ  երեխային ծննդաբերել է օգոստոսին` հղիության 18-րդ ամսում միայն:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Վենգ Շին հղիացել է 2015-ի փետրվարին, իսկ երբ 9 ամիս անց մեկնել է հիվանդանոց, բժիշկները նրան հայտնել են, որ դեռ պատրաստ չէ ծննդաբերությանը թերզարգացած ընկերքի պատճառով... Читать дальше...



Ռուսաստանը ներկայացնող Ալոյանը՝ Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր

Tert.am (hy) 

Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում տեղի է ունեցել եզրափակիչ մենամարտը:

Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ Միխաիլ Ալոյանը երեք ռաունդների արդյունքում (0:3) պարտվել է ուզբեկ Շախոբիդին Զոիրովին:

Մինչ եզրափակիչ հասնելն Ալոյանը միայն մեկ ռաունդում էր զիջել իր մրցակիցներին:

Տարածքների զիջման թեման քարոզչական լծակ է՝ արդեն սկսված նախընտրական պայքարի ծիրում. ռազմական փորձագետ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսակցությունները ճիշտ է դիտարկել արդեն սկսված նախընտրական պայքարի շրջանակներում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Ես Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսակցությունները դիտարկում եմ ավելի շատ որպես քարոզչական լծակ` իշխանություններին ճնշելու։ Չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը տրամադրված է ինչ-որ բան զիջել»,- փոխանցեց ռազմական փորձագետը։

Նրա խոսքով՝... Читать дальше...

Գերմանիայի ՆԳՆ-ն կպարտավորեցնի քաղաքացիներին սննդի և ջրի պաշար հավաքել արտակարգ իրավիճակների համար

Tert.am (hy) 

Գերմանիայի ՆԳՆ-ն մտադիր է երկրի քաղաքացիներին հայտարարել աղետի կամ հարձակման դեպքերի համար հավելյալ սննդի և ջրի պաշարներ հավաքելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` նման դրույթը ներառված է «Քաղաքացիական պաշտպանության հայեցակարգում», որը գերատեսչությունը կքննարկի Գերմանիայի կառավարության հետ:

Ներքին գործերի նախարարության պահանջը քաղաքացիների նկատմամբ պայմանավորված է զգուշության անհրաժեշտ պայմաններով, որոնք մարդիկ պետք է նախաձեռնեն գոյության համար վտանգ ներկայացնող իրավիճակներում հայտնվելիս... Читать дальше...

Նարեկ Բեգլարյանի գոլը հաղթանակ է պարգևել Ժետիսուին

Tert.am (hy) 

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով  հաղթել է «Տոբոլին»:

Խաղի հաշիվը 66-րդ րոպեին բացել է Նարեկ Բեգլարյանը, ում համար դա առաջին գոլն էր Ղազախստանի ընթացիկ առաջնությունում:

«Ժետիսուն» մրցաշարային աղյուսակում ընդգրկված է բարձրագույն խմբում տեղը պահպանողների վեցնյակում, որում ընթանում է երրորդ տեղում (ընդհանուր հաշվարկում 9-րդ):

Վտանգավոր գոտուց Բեգլարյանի թիմի բաժանում է 4 միավոր:

Նորզելանդուհի մարզուհին հատուկ օլիմպիական մրցանակի կարժանանա մարզական ոգի և բարի կամք դրսևորելու համար

Tert.am (hy) 

Նոր Զելանդիան ներկայացնող մարզուհի Նիկի Համբլինը կպարգևատրվի Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցավազքի ժամանակ ցուցաբերած բարության համար:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը` մարզուհին յուրահատուկ պարգևին կարժանանա մարզական ոգու և բարի կամքի դրսևորման համար: Վերջինս կանանց 5000 մետր արագավազքի ժամանակ դադարեցրել էր վազքը ամերիկուհի Աբեյ Դ՛Ագոստինոյին օգնություն ցույց տալու համար:

Դ՛Ագոստինոն հորդորել էր Համբլինին շարունակել իր ելույթը, սակայն վերջինս հրաժարվել էր հեռանալ... Читать дальше...



Ֆրանսիայում բուրկինի կրելու դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Tert.am (hy) 

Ֆրանսիայի հարավային Էրո դեպարտամենտում կիրակի բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ բուրկինի կրելու: Բուրկինին շարիաթի օրենքների համաձայն մուսուլմանուհիների համար նախատեսված լողազգեստ է, որի դեմ բողոքներն ակտիվանում են Եվրոպայի տարբեր հատվածներում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ուրբաթ ֆրանսիական Նիցցան համալրել է այն քաղաքների ցանկը, որտեղ արգելվել է բուրկինի կրելը: Նմանօրինակ արգելք արդեն սահմանվել էր մի շարք ֆրանսիական կոմունաներում, որոնց թվում են Կաննը, Մենտոնը, Սեն-Լորան-դյու-Վարը... Читать дальше...

Չարենցավանում հիվանդանոցի ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել, նրա դուստրը նետվել է շտապօգնության մեքենայից և նույնպես մահացել. shamshyan.com

Tert.am (hy) 

Կոտայքի մարզում այսօր ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատված՝ Չարենցավանի վարչական շրջան, որտեղ Samand մակնիշի 26 UL 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությանը վատացել է. հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ 

Հիվանդանոց տեղափոխելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև մահացածի դուստրը... Читать дальше...

ԱՄՆ պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ Գյուլենի արտահանձնումը քննարկելու համար

Tert.am (hy) 

Ամերիկյան պաշտոնատար անձանց պատվիրակությունը կմեկնի Թուրքիա քննարկելու իսլամական քարոզիչ Ֆեթուlլահ Գյուլենի արտահանձնման պայմանները, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական Hurriyet պարբերականը, բանակցությունների համար Թուրքիա կմեկնեն ԱՄՆ արդարադատության նախարարության 3 աշխատակից և մեկ Պետքարտուղարության աշխատակից: Նրանք ԱՄՆ-ից կմեկնեն օգոստոսի 22-ին, իսկ հանդիպումները... Читать дальше...

Բարսելոնան ու Այաքսը համաձայնության են հասել բոլոր հարցերում, բացի մեկից

Tert.am (hy) 

«Բարսելոնան» ու «Այաքսը» պայմանավորվել են դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերի շուրջ,- պնդում է «Մունդո Դեպորտիվոն»: 

«Կապտանռնագույնները» 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարելու են 13 միլիոն եվրո, իսկ հոլանդացին կատալոնական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր:

Տրանսֆերի պաշտոնական ձևակերպմանը խանգարում է միայն այն հանգամանքը, որ «Այաքսը» ցանկանում է Սիլեսենին խաղադաշտ դուրս բերել Չեմպիոնների լիգայի չորրորդ փուլի «Ռոստովի» հետ պատասխան մրցավեճում, ինչին «Բարսելոնան» դեմ է: Կատալոնացիները չեն ցանկանում... Читать дальше...

ԼՂ հակամարտությունը կարող է ազդել ՆԱՏՕ անդամ որոշ պետությունների էներգետիկ անվտանգության վրա. Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական

Tert.am (hy) 

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարաբերությունները թուրքական հեղաշրջման փորձի հետևանքով չեն տուժել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակամարտությունների կանխարգելման և վաղ ազդարարման կենտրոնի տնօրեն, Ռումինիայի նախագահի նախկին խորհրդական Յուլիան Կիֆուն՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ կերպով կատարում է ՆԱՏՕ-ի կողմից դրված բոլոր պարտավորությունները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը, Յուլիան Կիֆուի խոսքով, այն ինչ-որ չափով մտահոգիչ էր Արևմուտքի համար... Читать дальше...

Գիտնականները պարզել են, թե որ ամիսներին են զույգերն առավել հակված ամուսնալուծության

Tert.am (hy) 

Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողները պարզել են ամերիկյան ընտանիքների ամուսնալուծությունների համար ամենատարածված ամիսները: Այս մասին գրում է РИА Новости-ն` մեջբերելով ամերիկյան ուսումնասիրության տվյալները:

Ուսումնասիրելով Վաշինգտոն նահանգում 2001-2015 թվականներին ձևակերպված  ամուսնալուծությունների փաստաթղթերը` սոցիոլոգները բացահայտել են, որ ամերիկացիներն առավել հաճախ ամուսնալուծության հայտ ներկայացնում են մարտ և օգոստոս ամիսներին:

Գիտնականներն այս վիճակագրությունը կապում են ձմեռային և ամառային արձակուրդների հետ... Читать дальше...

Ալյասկայի գյուղերից մեկը կտեղափոխվի, քանի որ կարող է անհետանալ՝ գլոբալ տաքացման պատճառով

Tert.am (hy) 

Ալյասկայի Շիշմարեֆ գյուղի բնակիչները փակ քվեարկությամբ որոշել են վերաբնակեցնել ողջ գյուղը, որի բնակչությունը կազմում է 650 մարդ:

Ինչպես հայտնում է Business Insider-ը` գյուղի բնակչությունը, որը հիմնականում բաղկացած է Ինուպիատ ցեղախմբի ներկայացուցիչներից, կտեղափոխվի կղզու մայրցամաքային հատված:

Ըստ CNN-ի տվյալների` գյուղի բնակիչներից 89-ը քվեարկել է տեղափոխվելու, 78-ը` իրենց հայրենի առափնյա շրջանում մնալու և այն փրկելու օգտին: Գյուղի բնակիչներն այդտեղ իրենց պատմությունն ու մշակույթը... Читать дальше...

Hyundai Genesis մեքենաները կատարում են տանից արձակվող ձայնային հրահանգները 

Tert.am (hy) 

Hyundai ընկերության պրեմիում դասի ստորաբաժանման երկու Genesis G80 և Genesis G90 սեդանները սովորել են ընդունել և կատարել ձայնային հրահանգները, որոնք ստացվում են ավտոմեքենայի տիրոջ տանից:

Motor.ru-ի փոխանցմամբ` դա հնարավոր է դարձել կորեական ավտոարտադրողի և Amazon ինտերնետային ընկերության համագործակցության շնորհիվ: Նորույթն աշխատում է Amazon Alexa ձայնային կառավարման համակարգի և Amazon Echo բարձրախոսների օգնությամբ: Համակարգն ակտիվանում է wake word բառերի օգնությամբ, որից հետո մեքենայի տերը... Читать дальше...

Բուն բանակցություններ, որտեղ կդրվի ԼՂ կարգավիճակի հարցը, չկան. արցախցի պատգամավոր  

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համարժեք ու իրավացի առաջարկներ դեռևս սեղանին չկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն՝ անդրադառնալով Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը, որ համարժեք ու իրավացի փոխզիջումներն անհրաժեշտ են:

«Մենք մի բան ենք հասկանում իրավացի փոխզիջումների տակ, հակառակորդն այլ բան է հասկանում: Բայց զիջումների, փոխզիջումների մասին խոսք գնալ չի կարող, որովհետև Ադրբեջանը միակողմանի զիջումներ է պահանջում... Читать дальше...

Բրազիլիան դարձավ հնարավոր բոլոր խոշոր մրցաշարերը հաղթած 3-րդ հավաքականը

Tert.am (hy) 

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում Բրազիլիան հետխաղյա 11 մետրանոցներով (1:1, 5:4) հաղթեց Գերմանիային և ոսկե մեդալ նվաճեց:

«Սելեսաոն» իր պատմության ընթացքում առաջին անգամ հաղթեց Օլիմպիադան, և դրա շնորհիվ դարձավ երրորդ հավաքականը, որը դարձել է բոլոր 4 գլխավոր մրցաշարերի չեմպիոն: Մինչ օլիմպիական ոսկին, բրազիլացիները հաղթել Աշխարհի առաջնությունը, Կոպա Ամերիկա և Կոնֆեդերացիաների Գավաթը:

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Արգենտինան ու Ֆրանսիան:

Неймар сделал тату в честь победы на Олимпиаде (фото)

Tert.am (hy) 

Нападающий «Барселоны» и сборной Бразилии Неймар сделал тату в честь победы национальной команды на Олимпиаде в Рио-де-Жанейро.

Напомним, в финальном матче сборная Бразилии в серии пенальти одержала победу надГерманией. Решающий одиннадцатиметровый удар реализовал Неймар.

Подробнее на сайте bombardir.ru


Музыкальные новости
Вячеслав Бутусов

Удачные выходные в Воронеже: Вячеслав Бутусов, выставка «Агитпоезд» и экскурсия «Мир! Труд! Май!»





Персональные новости
Арцах

Спецвыпуск журнала «Стратегии развития» посвященный героям Великой Отечественной войны и Специальной военной операции





ԶԼՄ-ները հաշվարկել են, թե որքան է Դոնալդ Թրամփը ծախսում նախընտրական քարոզարշավի համար

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն անցյալ ամիս կրկնապատկել է նախընտրական քարոզարշավի համար արվող ծախսերը:

Սակայն, ինչպես նկատում է BBC-ն, դա զգալիորեն քիչ է այն գումարից, որը ծախսում է Թրամփի գլխավոր հակառակորդ Հիլարի Քլինթոնը:

Հուլիսին Թրամփի գրասենյակը 18.5 մլն դոլար է ծախսել, իսկ Քլինթոնի գրասենյակը` 38 մլն դոլար: Նշվում է, որ ավելի քան 420 000 դոլար Թրամփը ծախսել է բրենդային գլխարկների պատրաստման համար:

Պաշտոնական տվյալների համաձայն` Թրամփի նախընտրական քարոզարշավը ամենախնայողն է վերջին տարիներին... Читать дальше...

Иран собирается начать производство крылатых ракет морского базирования

Tert.am (hy) 

Тегеран планирует в ближайшем будущем создать собственные сверхзвуковые крылатые ракеты морского базирования, передает агентство IRNA со ссылкой на заявление министра обороны Ирана Хосейн Дехган. 

По словам министра, Иран расширил спектр имеющихся в стране типов ракет в два-три раза за последние годы.

Минобороны страны также предпринимает активную работу, чтобы в будущем наладить собственное производство подводных лодок и торпед, добавил он.

Подробнее на сайте РИА Новости 

Հրատարակիչները ստացել են Վոյնիչի ձեռագիրը պատճենելու և հրապարակելու իրավունք

Tert.am (hy) 

Իսպանական Siloe հրատարակչությունը 10 տարի տևած անհաջող փորձերից հետո ստացել է աշխարհի ամենախորհրդավոր ձեռագրերից մեկի, այսպես կոչված՝ Վոյնիչի ձեռագիրը հանրայնացնելու իրավունք:

Ինչպես նշում է The Guardian-ը, Siloe-ն կարող է անել և հրապարակել ձեռագրի 898 պատճեն: Հրատարակությունը միշտ անում է պատճենների 898 նմուշ, որն առաջին հաջողակ նախագծից հետո անփոփոխ թիվ է դարձել նաև հետագա հրատարակութոյունների համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 200 էջից և մի քանի խոշոր հավելվածից բաղկացած... Читать дальше...

Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց. ահազանգ ԱԻՆ-ում

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողի մեջ: 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրանը մտադիր է թևավոր հրթիռների արտադրություն սկսել

Tert.am (hy) 

Թեհրանը մտադիր է մոտ ապագայում ստեղծել սեփական արտադրության գերձայնային, ծովային տեղակայման թևավոր հրթիռները: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը` մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանի հայտարարությունը:

Իրանցի նախարարի խոսքով` երկիրը վերջին մի քանի տարում 2-3 անգամ ընդլայնել է երկրում առկա հրթիռների տեսականին:

Читать дальше...

Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը չեն պայքարի բրոնզի համար

Tert.am (hy) 

Հայաստանի հավաքականն ավարտեց իր ելույթը Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում:

Խաղերի վերջին օրը պայքարի մեջ մտած ազատ ոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) և Գեորգի Կետոևը (97) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում:

Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիզոյին, ով կիսաեզրափակչում թույլ էր ադրբեջանցի Թողրուլ Ասգյարովից:

Կետոևը 1/8 եզրափակչում զիջել էր վրացի Էլիզբար Օդիկաձեին, ով նույնպես կիսաեզրափակչում... Читать дальше...

Спорт в России и мире
Москва

Юные керамисты школы №2120 выиграли три Гран-при конкурса «Мир дому твоему!»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Медведев рассказал, что у него не получилось в первом сете матча с Арнальди в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Концентрация песка в городском воздухе возвращается к обычным значениям





Путин в России и мире
Москва

Politico: Россия проиграет войну с НАТО, предупреждает Польша (Topmember)


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Басманный суд Москвы арестовал продюсера Reuters Константина Габова за помощь ФБК в подготовке материалов



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Эстрада

Смешарики и «Академия Эстрада Тинс» выпустили трек «Попурри»



Москва

Поезд Москва–Выборг все лето будет ходить до станции Сортавала

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net