ԵՄ-ն հոկտեմբերի 1-ից կարող է չեղարկել վիզային ռեժիմը, եթե Անկարան կատարի ԵՄ պահանջները
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է թուրք քաղաքացիների համար հոկտեմբերի 1-ից չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում` հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության հարցով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ազատ վիզային ռեժիմը կարող է սահմանվել հոկտեմբերի 1-ից, եթե միայն բոլոր պահանջները կատարվեն, ահաբեկչական օրենսդրությունը չի կարող կիրառվել մտավորականներին, գեներալներին, լրագրողներին և գիտնականներին բանտ նստեցնելու համար», - աղբյուրը մեջբերում է Յունկերի խոսքը:
Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Եվրամիության պահանջների չկատարման դեպքում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ստիպված կլինի բացատրել իր բնակչությանը, թե ինչու թուրք ժողովուրդը չի կարող ազատ մեկնել Եվրոպա»: