Ողջաբերդ գյուղում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց. ահազանգ ԱԻՆ-ում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 21-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում՝ Չարենցի կամարի մոտ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել հողի մեջ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: