Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2016

Новости за 15.05.2016

Վոլգան պարտվեց Վոլգարին

Tert.am (hy) 

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 37-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» հյուրընկալվեց «Վոլգարին» եւ պարտվեց 2:1 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին:

Читать дальше...

Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

Tert.am (hy) 

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Հարավային Լաթիֆիա թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 2, վիրավորվել` 13 մարդ, տեղեկացնում է iraqinews.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունի նշանակետն է եղել ռազամական ավտոշարասյունը: 

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել տարածքը: Շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է մոտակա հիվանդանոցներ:

Թերի. Գալիք մրցաշրջանում Չելսին կմիանա չեմպիոնական մրցավազքին

Tert.am (hy) 

Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Լեսթերի» դեմ (1:1) խաղից հետո դիմել է «Սթեմֆորդ Բրիջ» հաճախող երկրպագուներին:

«Առաջին հերթին, ես ցանկանում եմ շնորհավորել «Լեսթերին» եւ Կլաուդիո Ռանիերիին: Ուրախ եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձավ «Լեսթերը», այլ ոչ թե «Տոտենհեմը»:

Ընթացիկ մրցաշրջանը «Չելսիի» համար ծանր ստացվեց: Մենք արժանի էինք առաջնության աղյուսակի այս հորիզոնականին: Շնորհակալություն ենք հայտնում թիմի երկրպագուներին, ովքեր... Читать дальше...



$1 մլրդ արժողությամբ աշխարհի ամենամեծ կրուիզային նավը (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեկ միլիարդ դոլար արժողությամբ` աշխարհի ամենամեծ կրուիզային նավը ֆրանսիական նավաշինական գործարանից ուղևորվել է Մեծ Բրիտանիա, գրում է dailymail.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ նավը, որը ստացել է «Ծովերի ներդաշնակություն» անվանումը, մայիսի 22-ին պատրաստվում է իր անդրանիկ շրջագայությանը։ 

Նավը բաղկացած է 18 տախտակամածից և կարող է տեղավորել 5,479 մարդու: Նավում կա ջրաշխարհ, սերֆինգի երկու սիմուլյատոր, թատրոն, կազինո, ծովում ամենաարագ ինտերնետը և ճաշելու համար նախատեսված 20 վայր:
 

Ռեփեր Դրեյկի շքեղ առանձնատունը, որտեղ գտնվում է աշխարհի ամենաշքեղ լողավազաններից մեկը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ծնունդով կանադացի ռեփեր Դրեյկն այս օրերին իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Կալիֆորնիայի «Hidden Hills» քաղաքում գտնվող իր շքեղ առանձնատանը, գրում է businessinsider.com-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ ռեփերի 8 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը ունի աշխարհի ամենաշքեղ լողավազաններից մեկը, որին կնախանձեր անգամ Playboy-ի հիմանդիր Հյու Հեֆները իր «Playboy Mansion» առանձնատանը գտնվող լողավազանով:
 

DW. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 2015/16թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Tert.am (hy) 

Գերմանական DW միջազգային կայքի շուրջ 30 երկրների (օրինակ՝ Մոնտենեգրոյից, Մալավիից, Մարոկկոյից) ընթերցողների քվեարկության շնորհիվ Բունդեսլիգայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Читать дальше...

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է Մեծ ութնյակ Ռուսաստանի վերադարձի պայմանը

Tert.am (hy) 

Ռուսաստանի՝ «Մեծ ութնյակ» վերադարձի պայման է Մոսկվայի կողմից Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը,  tagesspiegel.de-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

«Չկան համոզիչ պատմական օրինակներ, որ մեկուսացումը և մերժումը կհանգեցնի աշխարհում խաղաղության:

Հիմնական արդյունաբերական երկրները պետք է շահագրգռված լինեն «Մեծ ութնյակ Ռուսաստանի վերադարձով, եթե  Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,-պարբերականին... Читать дальше...

Ժիրու. Մտադիր ենք գալիք մրցաշրջանում դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն

Tert.am (hy) 

«Արսենալ»-«Ասթոն Վիլա» հանդիպման հերոս Օլիվյե Ժիրուն ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16թթ. մրցաշրջանը:  

Ֆրանսիացի հարձակվողի հեթ-տրիկն օգնել է «զինագործներին» շրջանցել «շնաձկներին» մրցաշարային աղյուսակում:

«Ծրագրել էինք մրցաշարն ավարտել լավագույն եռյակում, սակայն կարողացանք դուրս գալ երկրորդ հորիզոնական: Դա մեծ պատիվ է ամբողջ թիմի համար:

Читать дальше...



Չկան ապացույցներ, որ «Բոկո Հարամը» զինամթերք է ստանում «Իսլամական պետությունից». Նիգերիայի նախագահ

Tert.am (hy) 

Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ չկան ապացույցներ այն մասին, թե իբր «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը զինամթերք է ստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, գրում է premiumtimesng.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Բոկո Հարամի» զինամթերքի մեծ մասն աֆրիկյան տարբեր  երկրներից` հատկապես Նիգերիայի ռազմաբազաներից թալանած զենքն է:

Ամերիկացին 48 ժամ կոմայի մեջ մնալուց հետո արթնացել է և անմիջապես պահանջել իր սիրած՝ Taco Bell արագ սնունդը

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգից 35-ամյա Ջեյք Բութը 48 ժամ կոմայի մեջ մնալուց հետո արթնացել է և իր սիրած՝ «Taco Bell» արագ սնունդն է պահանջել, գրում է telegraph.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ՝ Բութը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ինֆարկտ է ստացել: 

Կոմայից դուրս գալուց հետո դրսևորված էզոթերիկ վարվելաձևի այլ դեպքեր ևս արձանագրվել են: Օրինակ՝ երեք ամյա մի աղջիկ կոմայից դուրս գալուց հետո սկսել էր երգել «Աբբա» խմբի «Մամա Միա» երգը, իսկ խորվաթ մի դեռահաս կոմայից... Читать дальше...

Հրաձգության Հայաստանի առաջնությունում նոր ռեկորդներ են սահմանվել

Tert.am (hy) 

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից ժամանակ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը եւ Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը` եզրափակչի ռեկորդ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Oդամղիչ հրացան` տղաներ, 60 կրակոց ձեւում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանը էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաեւ Հայկազ Քանքանյանը եւ Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձեւի աղջիկների պայքարում... Читать дальше...

Լոռու մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ծաթեր գյուղի ցանքատարածությունները

Tert.am (hy) 

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ծաթեր գյուղում ժամը 17.00-ից մինչև 17.30-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով գյուղի տարածքում վնասվել են ցանքատարածություններ (մոտ 15 հա):

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի մասին տեղեկացվել է Լոռու մարզպետը:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: 

Լիճքում ավտոմեքենան ընկել է գետը

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են

Tert.am (hy) 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 580.0 հազար լիտր հանքային ջուր:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.4%-ով. 2015 թվականի հունվար-մարտին արտադրվել է 7 690.8 հազար լիտր հանքային ջուր:

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, այս տարվա առաջին եռամսյակում 18.5%-ով աճել են նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2015 թվականի հունվար-մարտին հանրապետությունում... Читать дальше...

Не следует считать встречу президентов Азербайджана и Армении переговорным процессом - Грант Мелик-Шахназарян

Tert.am (hy) 

Политолог Грант Мелик-Шахназарян в беседе с Tert.am, говоря о напряженности на линии соприкосновения в последние дни, отметил, что это связано с попыткой встречи президентов Армении и Азербайджана, и напряжение будут возрастать.

Читать дальше...

Ղազարյանը չկարողացավ Մարիտիմուին փրկել պարտությունից

Tert.am (hy) 

Պորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվեց «Մորեյրենշեին» եւ պարտվեց 2:1 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, ով փոխարինման դուրս եկավ խաղի 60-րդ րոպեին:

Այսպիսով, «Մարիտիմուն» ավարտեց Պորտուգալիայի 2015/16թթ. առաջնությունն աղյուսակի 13-րդ հորիզոնականում:

Այժմ «Մարիտիմուն» կնախապատրաստվի Գավաթի եզրափակչի՝ «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 20-ին:

Քուրդ զինյալները գտնվում են «Իսլամական պետության» հենասյուն` Ռաքքա քաղաքից 30 կմ հեռավորության վրա

Tert.am (hy) 

Հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորումը առաջխաղացում է գրանցել Ռաքքա նահանգում և գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենասյուն` Ռաքքա քաղաքից 30 կմ հեռավորության վրա, գրում է alalam.ir-ը, հղում անելով արաբալեզու ալ-Վաթան թերթին: 

Պարբերականի փոխանցմամբ` «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորման մարտիկները հայտարարել են, որ լիովին պատրաստ են ահաբեկիչներից հետ վերցնել Ռաքքա քաղաքը, և որ իրենք քաղաքին են մոտենում հյուսիսային կողմից:

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կբերի նրան, որ լիովին կդադարի բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում. Գագիկ Համբարյան

Tert.am (hy) 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկմանն, ասաց, թե դա Հայաստանի իշխանությունների նախազգուշացումն է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև միջնորդներին, որ եթե հաջորդ անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսի Արցախի Հանրապետության նկատմամբ, ապա Արցախի անկախության ճանաչման գործընթացին կոնկրետ զարկ կտրվի, որը կունենա իր հետևանքները թե՛ Ադրբեջանի, թե՛ միջնորդների համար:
 

Читать дальше...

Առանց աչքերի ծնված ճուտը ընկերացել է տան մյուս ընտանի կենդանիների հետ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Բրիտանացի Ռեբեկային պապիկը նվիրել էր հավի ձու, որից հավի ճուտ պետք է դուրս գար, գրում է  boredpanda.com-ը: 

Պորտալի փոխանցմամբ՝ ձվից դուրս է եկել առանց աչքերի ճուտ և չնայած մարդկանց հորդորին, որ իմաստ չունի նրան պահել, քանզի տանջվելու է, Ռեբեկան որոշում է պայքարել ճուտիկի կյանքի համար: 

Մամբլ անունով ճուտիկին պահելը և մեծացնելը հեշտ չէր, սակայն Ռեբեկային հաջողվել է դա, և մեկ տարի անց ճուտիկից հավ դարձած Մամբլը դարձել է տան մյուս ընտանի կենդանիների իսկական ընկերը:


Музыкальные новости
Денис Мацуев

Денис Мацуев выступит на фестивале "Владивостокские сезоны" в рамках ВЭФ-2024





Персональные новости
Арцах

По запросу Баку в Москве незаконно был задержан известный российский политолог Михаил Александров





Բոլորը համատարած պետք է ակնհայտ ցույց տան, որ իրենք իրենց գոտիները ձգել են. Արսեն Խառատյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Tert.am (hy) 

Հակամարտությունների վերլուծության և կարգավորման փորձագետ Արսեն Խառատյանը  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 12-ին կառավարության նիստին հնչեցրած հայտարարությանը, որտեղ գործադիրի ղեկավարն անդրադառնում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին, ասաց, թե ինչ  էլ որ հիմա արվի, կարճաժամկետ մեկնարկ կլինի, և դրանով չի կարող լուծվել խնդիրը:

«Բացի ամեն ինչից, պետական կառավարման համակարգում մի շարք արատներ կան, որոնք այդպես արագ կերպով չեն լուծվում»,-ասաց Արսեն Խառատյանը՝ ապա շարունակեց. Читать дальше...

Թուրքական բանակը սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության 35 անդամի

Tert.am (hy) 

Քրդական աշխատավորական կուսակցության 35 ահաբեկիչ սպանվել է, Թուրքիայի հարավարևելյան և Հյուսիսային Իրաքում իրականացված «հակաահաբեկչական գործողությունների հետևանքով», այս մասին հայտարարել է թուրքական բանակի կայքը, գրում է aa.com.tr-ը: 

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: 

Հս. Կորեան ազատ է արձակել ռուսական զբոսանավը. անձակազմի անդամների ձերբակալումը սխալմունք էր. ԶԼՄ-ներ

Tert.am (hy) 

Երկու օր պահելուց հետո Հյուսիսային Կորեայի իշխանությունները ազատ են արձակել ռուսական զբոսանավը և անձնակազմի հինգ անդամներին:

Այս մասին, հղում անելով ռուսական մամուլին, գրում է reuters.com-ը և հավելում, որ ըստ ռուսական մամուլի՝անձնակազմի ձերբակալումը սխալմունք է եղել:

Լրատվական գործակալություն փոխանցմամբ՝ զբոսանավը ուղևորվում էր Հարավային Կորեայի Պուսան նավահանգստից դեպի ռուսական Վլադիվաստոկ քաղաք:

Петр Свитальский считает месседж Евросоюза предельно четким – перемирие должно укрепляться

Tert.am (hy) 

В рамках своего визита в Гюри по случаю «Дня Европы» посол ЕС Петр Свитальский встретился с журналистами. В ходе беседы он коснулся и ситуации на границе. Петр Свитальский считает месседж Евросоюза предельно четким – перемирие должно укрепляться.

Читать дальше...

Դի Ստեֆանոն ֆուտբոլի արքան է, իսկ Մեսսին միայն արքայազն է. Պելե

Tert.am (hy) 

Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին զիջում է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալֆրեդո Դի Ստեֆանոյին: 

«Եթե ես արքան եմ, ապա Մեսսին վերջին 15 տարում միայն արքայազն է դարձել: Չեմ կարող Լիոնելին արքա անվանել, քանի որ ֆուտբոլն ունի ընդամենը մեկ արքա՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոն: 

Նա շատ ավելի ուժեղ էր թե՛ Մարադոնայից, թե՛ Մեսսիից: Ուրախ եմ, որ նրա հետ խաղացել եմ նույն ժամանակ»,- Պելեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
 

Спорт в России и мире
Москва

Спортсменка из Бутово выиграла «золото» на турнирах по художественной гимнастике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция матчей Рыбакиной и Путинцевой за выход в 1/8 финала турнира в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Учения по ликвидации лесных пожаров прошли в Богородском округе





Путин в России и мире
Москва

Петербургский автопром вышел из кризиса, заявил Беглов


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Певица

Певица Ольга Бузова прошла плановый осмотр в больнице



Москва

Блогер Тамаев попал в аварию в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net