Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2016

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կբերի նրան, որ լիովին կդադարի բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում. Գագիկ Համբարյան

0

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկմանն, ասաց, թե դա Հայաստանի իշխանությունների նախազգուշացումն է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև միջնորդներին, որ եթե հաջորդ անգամ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ սկսի Արցախի Հանրապետության նկատմամբ, ապա Արցախի անկախության ճանաչման գործընթացին կոնկրետ զարկ կտրվի, որը կունենա իր հետևանքները թե՛ Ադրբեջանի, թե՛ միջնորդների համար:
 

«Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կբերի նրան, որ լիովին կդադարի բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում: Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս քայլով ավելի շատ հասկացնում են հենց միջնորդներին, որովհետև բավական երկար ժամանակ է` Հայաստանի, ինչպես նաև Արցախի իշխանությունները Մինսկի խմբի համանախագահներին առաջարկում են ավելի կոնկրետ գործողությունների անցնել զինադադարի ռեժիմի խախտման մեղավորներին բացահայտելու համար: Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործընթացը տեղից չշարժվի, այսինքն` այդ երկիրն ընդհանրապես դեմ է, որ ճշտվի, թե կոնկրետ ով է խախտում զինադադարը»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները կառավարությունում, այժմ էլ արդեն խորհրդարանում հարցը մտցնելով, ցույց տվեցին, որ մտադրություններ չունեն շատ երկար սպասելու միջազգային միջնորդների արձագանքին, որովհետև Ադրբեջանի սանձարձակությունը կոնկրետ պայմանավորված է միջազգային միջնորդների անգործությամբ՝ կոնկրետ զինադադարի խախտման մեղավորներին բացահայտելու վերաբերյալ:

«Կարճատև այս պատերազմից հետո ևս մենք առնչվեցինք «միջազգային հանրություն» կոչվածի շատ լղոզված, անատամ և անհասցե մեկնաբանություններին, որոնք կրկին շատ մեծ վտանգ են իրենց մեջ պարունակում հայկական կողմերի համար: Եթե «միջազգային հանրություն» կոչվածը և միջնորդներն այդ կոչերով արձագանքեն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ապա Ադրբեջանը կարող է երկրորդ, երրորդ, չորրորդ և ավելի անգամներ, երբ ցանկանա, ագրեսիա իրականացնի Արցախի Հանրապետության նկատմամբ»,-նկատեց քաղաքագետը:
Ըստ Համբարյանի՝ բոլորն էլ հրաշալի գիտեն, որ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, ունեցել է թե՛ քաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դրդապատճառներ, իսկ պատվիրատուն և Ադրբեջանի թիկունքում կանգնողը պաշտոնական Անկարան էր:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության հետ ռազմական փոխօգնության պայմանագրին, Գագիկ Համբարյանն ասաց. «Ցավոք, մենք ժամանակին կոպիտ սխալ ենք կատարել, երբ 1996 թվականից հետո Արցախը դուրս է մղվել բանակցային գործընթացից, այն դեպքում, երբ 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած հրադադարի պայմանագիրը ստորագրվել է երեք կողմերի միջև՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով: Ցավոք, մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը: Հիմա, Արցախի Հանրապետության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտարարել, որ ինքը մտադրություններ չունի բանակցել Ադրբեջանի հետ, և Ադրբեջանը կոնկրետ պետք է բանակցի կոնֆլիկտի անմիջական մասնակցի՝ ԼՂՀ-ի հետ»:

Հարցին, թե ի՞նչ կկորցնի և ի՞նչ ձեռք կբերի Արցախը ճանաչումով, քաղաքագետը պատասխանեց. «Այս պարագայում ճանաչումով հիմա մենք որևէ բան ձեռք չենք բերի, երբ էլ ցանկանանք՝ կճանաչենք, դա խնդիր չէ: Եթե Ռուսաստանն իր հզորությամբ չկարողացավ Աբխազիայի և Հարավային Օսիայի համար մեծ քանակությամբ «ձայներ» բերել հօգուտ նրանց անկախության, ապա Հայաստանի Հանրապետությունը ևս այդ հնարավորություններից չի ունենա»:

«Հիմա մենք ավելի շատ պետք է մտածենք զինադադարի պահպանման ռեժիմի ամրապնդման մասին և Արցախի ճանաչման օրինագծի քննարկումը կառավարությունում առաջին քայլն էր: Ժամանակին, երբ Արցախի անկախությունը հնարավոր էր ճանաչել նույն Ուրուգվայի կամ Արգենտինայի մակարդակով, մենք բաց թողեցինք, հիմա մի փոքր այլ է իրավիճակը, և Հայաստանի, ինչպես նաև Արցախի իշխանություններն, այս պահին ավելի կարևոր խնդիրներ ունեն, ոչ թե դիվանագիտական առճակատման գնալ և խնդիրներ ստեղծել միջազգային հանրության հետ, այլ կոնկրետ պետք է մտածել բանակի հզորացման խնդրով»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил Мишустина с назначением на должность премьер-министра РФ


Спорт в России и мире
Москва

В столице на фестивале «Московская весна» на Коптевском бульваре проходят спортивные конкурсы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Шнайдер вышла в третий круг турнира WTA-1000 в Риме, победив Самсонову в российском дерби


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Климатический апокалипсис? В Москве снег, в Сочи полярные сияния из-за сильнейших магнитных бурь





Путин в России и мире
Москва

Уроженец Кировской области с позывным Струна стоял на параде рядом с Путиным


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Святая миссия русского солдата


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Леонид Агутин

Леонида Агутина обвинили в сатанизме – чем закончилось это дело



Москва

В Подмосковье ребенок напоролся животом на нож

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net