Թուրքական բանակը սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության 35 անդամի
Քրդական աշխատավորական կուսակցության 35 ահաբեկիչ սպանվել է, Թուրքիայի հարավարևելյան և Հյուսիսային Իրաքում իրականացված «հակաահաբեկչական գործողությունների հետևանքով», այս մասին հայտարարել է թուրքական բանակի կայքը, գրում է aa.com.tr-ը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: