Անդրիկյանը խաղացել է Ռոնալդինյոյի հետ (տեսանյութ)
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արտակ Անդրիկյանը «Լաս Վեգաս Սիթի» թիմի հետ ընկերական հանդիպում է անցկացրել «Մայամի Յունայթեդի» դեմ:
«Մայամի Յունայթեդը հաղթանակ է տարել 3:1 հաշվով, իսկ երկրորդ գոլը հեղինակել է բրազիլացի անվանի հարձակվող Ադրիանոն: Անդրիկյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ այդ խաղում իր թիմակից Ռոնալդինյոն մասնակցել է միայն առաջին խաղակեսին: