Արցախում վիրավորված զինծառայողները լիահույս են, որ ինքնուրույն քայլելով են դուրս գալու վերականգնողական կենտրոնից. ՀՀ ԱՆ
Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում երեք զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։