«Հնարավոր չէ գինեգործ դառնալ՝ առանց գինու բույրը զգալու». Դուալ կրթությունը՝ ոլորտում
«Միայն գրքերում կանոններ կարդալով՝ հնարավոր չէ լավ գինեգործ դառնալ: Այս ոլորտի մասնագետը պետք է զգա գինու բույրը, մասնակցի դրա ստեղծման բոլոր փուլերին՝ խաղողի մշակումից՝ առաջին համտես», - ասում է 17-ամյա Մանվել Ղազարյանն, ով Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում գինեգործություն է սովորում:
Մանվելը նույն մարզի Ազատեկ համայնքից է: Չնայած՝ հարազատ գյուղում գինեգործությամբ զբաղվողներն այնքան էլ շատ չեն, գինու ստեղծման ընթացքը նրան հետաքրքրել է.
«Շատ եմ սիրում ու գնահատում որակյալ գինին... Читать дальше...