Սպիտակ արագիլն ու նրա սեւ բախտը
2010 թվականից ի վեր Կամոն չէր փոխել իր բնակատեղին: Ամենացրտաշունչ ձմեռն ու ամենակիզիչ ամառն անգամ չէին վախեցրել նրան:
Կամոն արագիլ է, Հովտաշատ գյուղի միակ արագիլը, որին անուն էին տվել: Նրան խնամել, կերակրել էին ու անհանգստացել, երբ իր բույն վերադառնալու ժամից մի փոքր ուշացել էր:
12 տարուց ավելի Կամոն ապրել էր 70-ամյա Արշավիր Հարությունյանի տան դիմաց: Հենց Արշավիրն էլ նրան Կամո էր անվանել.
«Հիշում եմ՝ ցուրտ ձմեռ էր, բայց մեր արագիլը չչվեց տաք երկրներ, մնաց-մնաց, ասինք չէ, սա չի գնալու... Читать дальше...