Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կրակոցից սպանվել է զինվոր Նարեկ Գևորգի Հարությունյանը
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կրակոցից սպանվել Պաշտպանության բանակի զինծառայող Նարեկ Գևորգի Հարությունյանը (ծնված 1998 թ.): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ի մոտակայքում, զորքերի շփման գծի Հարավային ուղղությամբ ըեղակայված մարտական դիրքերից մեկում: Միջադեպի առնչությամբ կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ ՊԲ իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածի ընտանիքին... Читать дальше...