«Երկիր ծիրանի» կուսակցությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է պետական դավաճանության մեջ
Արմինֆո. «Երկիր ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի պետական դավաճանության, որը ներառում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության դեմ ուղղված հանցագործություն` պետական դավաճանություն: Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ: Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչեր:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքների, քաղաքական համակարգի դեմ ուղղված հանցագործություն` պետական իշխանության յուրացում: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության և պաշտպանության դեմ ուղղված հանցագործություն՝ վնասարարություն»:
Ավելի վաղ կուսակցուիթյունը համանման հայցեր էր ներկայացրել Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների նկատմամբ: Լիազոր կառույցներից պատասխան դեռ չի ստացվել: