Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Все новости
Январь
2023

«Արի քեզ հեքիաթ պատմեմ». երբ հոգեբանությունը մտնում է գրականության մեջ

0

Մանկության տարիների Ամանորը հիշելիս՝ մանկական հոգեբան Կարինե Խաչատուրյանը «Ձյունե թագուհին» եւ «Մումի Տրոլլի ձմեռը» գրքերն է մտաբերում: Ցուրտ ձմռանը դրանք ջերմացնում, հրաշքի սպասումով էին լցնում:

«Ձմեռային հեքիաթ ստեղծելու գաղափարը վաղուց կար, որովհետեւ տոնական օրերին միշտ փնտրում էի հայերեն մի հետաքրքիր պատմություն ձմռան, ձմռան գեղեցկության մասին: Քանի որ հաճախ մարդիկ ձմեռը չեն սիրում՝ ցուրտ է, մռայլ, նպատակ ունեի  ջերմացնող մի բան գրել: Վերոնիկա Բարսեղյանի շատ սիրուն նկարազարդումներն էլ լրացրին գիրքը, ու ստացվեց «Ձմեռային հեքիաթ»-ը՝ պատմություն ընկերության, հոգատարության, բարության մասին»:

Նախադպրոցական եւ կրտսեր դպրոցական տարիքի համար նախատեսված հեքիաթը նաեւ ինտերակտիվ հատվածներ ունի. ընթերցողն անցնում է լաբիրինթոսը, լուծում տառերի խառնաշփոթը, պատասխանում թզուկի հարցերին: Կարինեն ասում է՝ լավ ու հարմարավետ է զգում, երբ միատեղվում են իր շատ սիրելի երկու ոլորտները՝ գրականությունն ու հոգեբանությունը:

«Այս հեքիաթի շուրջ երկար եմ մտածել, բայց երբ առաջացավ միտքը, որ պիտի 4 հերոս լինի եւ ակնարկ՝ մարդու 4 խառնվածքների մասին, գործս շատ հեշտացավ: Երբ հոգեբանությունը մտնում է գրականության մեջ, ավելի պատկերավոր եմ սկսում տեսնել, կառուցվում է ամբողջ պատմությունը»,-ասում է Կարինեն:

«Ձմեռային հեքիաթ»-ը նրա վերջին գիրքն է:

Գրքեր՝ սրտում ապրող զգացմունքների մասին

Ամեն ինչ սկսվեց «Զգացմունքերենից»: Երեխաների հետ տարիների աշխատանքի ընթացքում ու հետո նաեւ դստեր՝ Ալիսի հետ հեքիաթներ ընթերցելիս՝ Կարինեն հասկանում էր, որ զգացմունքների մասին երեխաներին հասկանալի լեզվով պատմող գրականության պակաս կա: Որոշեց ծնողների, երեխաների ու նրանց հետ աշխատող մասնագետների համար մատչելի ձեւով ներկայացնել զգացմունքները՝ վախ, բարկություն, ուրախություն, քաջություն:

«Երբեմն իմ սիրտը նմանվում է վառ, դեղին շողացող արեւի, ես ժպտում եմ այդ ժամանակ, ու բերանս ասես կամուրջ լինի, որը ձգվում է մի ականջից դեպի մյուսը: Ես ուզում եմ թռչկոտել ու կարող եմ հասնել մինչեւ տիեզերք։ Այդ ժամանակ ես շատ ուրախ եմ լինում, իմ սիրտը լցվում է ուրախությամբ»։

«Լինում են օրեր, երբ սիրտս լցվում է մեծ ուժով եւ ես պատրաստ եմ նոր արկածների եւ փորձությունների: Այդ օրերին սիրտս քաջությամբ լի է»:

«Ծնողները դժվար են տանում երեխաների բարդ զգացմունքների՝ ջղայնության, վախի, տագնապի, տխրության արտահայտումը եւ շատ հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես արձագանքել դրանց։

«Զգացմունքերենը» շատ պարզ ձեւով պատմում է, որ մեր սիրտը նման է մի տնակի, որտեղ ապրում են տարբեր զգացմունքներ: Սա սովորեցնում է երեխաներին ե՛ւ անվանել զգացմունքը, ե՛ւ ճանաչել դրա արտահայտչաձեւերը՝ ինչ է լինում ուրախության ժամանակ, ինչ՝ վախի, տխրության»,-պատմում է Կարինեն:

«Զգացմունքերեն»-ին հաջորդեց «Խիզախերենը»՝ գիրք քաջության մասին կամ հանդիպում Վախազավրի հետ: Վախերի հաղթահարման մասին գրքում նաեւ առաջադրանքներ, շնչառական վարժություններ էին ներառված:

«Արի քեզ հեքիաթ պատմեմ»-ը թերապետիկ հեքիաթների շարքից վերջինն է:

«Աշխատանքային փորձից հասկացա, որ կան առաջնային թեմաներ, որոնք ավելի հաճախ են հարցերի ձեւով առաջանում ծնողների մետ, եւ որոշեցի դրանց շուրջ հեքիաթներ գրել: Այդպես առաջացավ 10 հոգեթերապեւտիկ հեքիաթների շարքը: Ընտրված է 10 տարբեր թեմա, որոնց բախվում են բոլոր ծնողները՝ սկսած երեխային գիշերանոթից օգտվել սովորեցնելուց մինչեւ մահվան վախը: Սկզբում տրվում է խնդրի հոգեբանական նկարագրությունը, օրինակ՝ ի՞նչ է մթության վախը, ինչի՞ց է առաջանում ու ի՞նչ կարելի է անել, հետո առաջարկվում է թերապեւտիկ հեքիաթը՝ որպես լուծման եղանակներից մեկը»:

Կարինեն ասում է, որ հոգեթերապեւտիկ հեքիաթները հոգեբանության մեջ կիրառվող հաճելի ու «աշխատող» գործիքներ են. հեքիաթները մեծահասակներին հնարավորություն են տալիս պարզ խոսել դժվար թեմաների մասին, իսկ երեխաներին օգնում ըմբռնել դրանք՝ իրենց հասկանալի՝ հեքիաթի լեզվով:

«Ընթերցել» կարող է նույնիսկ չծնված երեխան

Ոչ միայն թերապեւտիկ հեքիաթները, այլեւ գիրքը, առհասարակ, չափազանց կարեւոր է երեխայի զարգացման համար: Գրքերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է, ծնողներն ավելի տեղեկացված են գրքերի, հեղինակների մասին, ավելի կարեւորում են որակյալ, ճիշտ գրքի ընտրությունը:

«Գրքերը շատ կարեւոր նշանակություն ունեն երեխայի համար՝ սկսած ամենափոքր տարիքից, նույնիսկ՝ ներարգանդային զարգացումից: Այն, ինչ ընթերցում է մայրիկն այդ ժամանակ՝ ռիթմը, էմոցիան, ապրումները, փոխանցվում են երեխային:

Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ հենց երեխան սովորում է ինչ-որ բաներ բռնել, իրեն գիրք տան, իհարկե՝ տարիքին համապաստախան: Գիրքն առաջին հերթին զարգացնում է ճանաչողությունը, եւ դա արվում է երեխայի համար հաճելի եւ հասկանալի ձեւով: Գիրքը ոչ միայն հաճելի ժամանց է, այլեւ օգնում է երեխային տարբեր տարիքում առերեսվել, հանդիպել ինչ-որ հարցերի եւ լուծումներ գտնել հենց հերոսների, օգնականների միջոցով, որոնք միշտ կան հեքիաթներում:

Կարեւոր է ճիշտ, տարիքին համապատասխան գիրք ընտրել, չշտապել: Մինչեւ 4 տարեկան երեխաներին ավելի հասկանալի են կենդանիների մասին հեքիաթները: Հետո գալիս են մարդկանց մասին պատմությունները, հրաշապատում հեքիաթները, որոնք ավելի հարմար են կրտսեր, միջին դպրոցական տարիքին: Դեռահասների համար նախատեսված գրքերն անդրադառնում են ընկերությանը, դժվարություններ հաղթահարելուն, ես-ի, հերոսի՝ որպես ամբողջական կերպարի ձեւավորումը»:

Բնությանը մոտ, էկրաններից հեռու

Գրքերի նկատմամբ հետաքրքրությունը որքան էլ մեծանա, հեռուստացույցին, հեռախոսին ու տարբեր էկրաններին այն, միեւնույն է, զիջում է:

Կարինե Խաչատուրյանը ծնողներին խորհուրդ է տալիս՝ ցանկացած բան՝ լինի մուլտֆիլմ, թե սնունդ, երեխային առաջարկելուց առաջ լավ ուսումնասիրել:

«Հիմա ինֆորմացիայի ծավալները շատ մեծ են: Ծնողները, չիմանալով կամ իրենց կյանքը հեշտացնելու համար, մուլտերի, հեռուստացույցի միջոցով երեխային մտցնում են ինֆորամացիոն դաշտ, ինչը կարող է ազդել երեխայի զարգացման վրա:

Շատ դեպքեր կան, երբ երեխային մինչեւ մեկ տարեկան կամ մեկ տարեկանից սկսած՝ նստեցրել են մուլտերի առջեւ, եւ երեխան խոսքի զարգացման հապաղումներ է ունեցել. անջատված, սառած վիճակում, առանց ակտիվության նստել, էկրանին նայելն ուղղակի ազդում է երեխայի վրա: Տարբեր ոլորտների հապաղումների, գերակտիվության պատճառն ինֆորմացիայի մեծ ծավալն է, ինչը երեխայի նյարդային համակարգը պատրաստ չէ ընդունել, ընկալել, հասկանալ:

Խոսքը ոչ միայն մուլտերի, այլեւ ժամանցային կենտրոնների մասին է: Իբրեւ թե մանկական սրճարան է, բայց էնպիսի աղմուկ է, էնպիսի երաժշտություն, էնպիսի տարօրիանակ կերպարներ, որ երեխան, հատկապես՝ նախադպրոցական տարիքում, պատրաստ չէ այդպիսի վառ բաների: Այդ տարիքում երեխան պետք է լինի բնությանը շատ մոտ, լինի ուսումնասիրող, ակտիվ մասնակից շրջապատող աշխարհի հետ հարաբերություններում, ոչ թե՝ պասիվ դիտորդի դերում:

Մինչեւ 7 տարեկան երեխան տարբեր զգայարանների միջոցով շատ ակտիվ սկսում է ճանաչել աշխարհը, իսկ երբ մենք նրան նստեցնում ենք հեռուստացույցի կամ հեռախոսի դիմաց, միայն տեսողությունը, մի քիչ էլ լսողությունն է ակտիվանում, ու վերջ: Բայց շոշափելիքը երեխայի համար շատ կարեւոր է: Անհրաժեշտ է, որ երեխան մտնի հողերի, ցեխերի մեջ, ճանաչի, ուսումնասիրի: Ձեռքով ինչ-որ բան անելը, շոշափելը զարգացնում է երեխայի ուղեղը: Իսկ այդ զվարճանքի կենտրոնները, ատրակցիոնները, մուլտերը լարում են նյարդային համակարգը, արդյունքում՝ երեխան կարող է դառնալ ագրեսիվ, նյարդային, տարբեր վախեր ունենա»:

Պատերազմի բերած հոգեբանական խնդիրները

Կարինեն ասում է, որ ծնողներն ավելի հաճախ եմ սկսել հոգեբանի դիմել: Դա էլ իրազեկման հարց է. ժամանակին հոգեբան, հոգեբույժ, բժիշկ մասնագիտությունների միջեւ մեծ խառնաշփոթ կար: Հիմա ծնողները հասկանում են, որ խնդիրները միայնակ լուծել չեն կարող ու օգնության համար դիմում են մասնագետի:

«Ծնող լինելն ահռելի մեծ աշխատանք է, եւ շատ կարեւոր է նախապատրաստվել դրան եւ երեխա ունենալուց հետո էլ՝ միշտ կրթվել՝ երեխայի հոգեբանության եւ ֆիզիկական զարգացման առումով: Շատ հարցեր եւ խնդիրներ գալիս են հենց անտեղյակությունից:

Ծնողները հիմնականում դիմում են հոգեբանին վախերի, բարդ զգացմունքների թեմայով, երբ երեխան ագրեսիվ է, նյարդային, ընդհանուր հուզական ինտելեկտը զարգացնելու կարեւորությունն է առաջ գալիս, երբ դժվարանում է հարաբերություններ կառուցել իր հասակակիցների կոլեկտիվում՝ պարտեզ, դպրոց կամ քույրիկ-եղբայրների հետ: Լինում են նաեւ հարցեր, որոնք առաջանում են ինչ-որ խնդիրներից՝ ծնողների ամուսնալուծություն, ընտանեկան բռնություն, կորուստներ:

Ցավոք, վերջին տարիներին կորստի թեման շատ արդիական է զոհվածների կամ այն ընտանիքներում, որտեղ պատերազմի մասնակիցներ են եղել: Մեծահասակների աշխարհում մինչեւ հիմա տագնապի եւ անորոշության մթնոլորտը կախված է օդից եւ դա ազդում է նաեւ երեխաների վրա: Նրանք զգում են, որ ինչ-որ բան այն չէ, հատկապես՝ եթե կա կոնկրետ իրենց ընտանիքի կամ հարազատ մեկի պատմությունը»:

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка

Спорт в России и мире
Москва

Новгородские студенты стали призёрами олимпиады по анатомии в Петербурге

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Елена Рыбакина

Определилась первая соперница Рыбакиной на Ролан Гаррос

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Подмосковье призвали отказаться от запуска воздушных шаров ради экологии

Путин в России и мире
Москва

Путин разорвал договор с олигархами, заключённый в конце 90-х, считает Хазин

Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал продуктивными переговоры с Лукашенко в Минске

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Политолог Бортник: Киев ждёт общий провал, если ВСУ останется без успехов до осени

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Игорь Бутман

Спектакль Бутмана и Хабенского пройдет на Moscow Jazz Festival

Москва

Дезертира осудили за побег из воинской части в Новосибирске

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net