Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի
Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կարևորագույն վկա է և պետք է վերադառնա Հայաստան ու պատասխանի նախաքննության հարցերին: «Ազատության» հետ զրույցում այսպիսի պնդում արեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` շեշտելով, որ Կոստանյանն ամեն ինչ արել է, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվի: Գևորգ Կոստանյանն այս պահին գտնվում է Ռուսաստանում և վերջերս հարցազրույցներ էր տվել «Երկիր Մեդիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններին՝ անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գորրծին... Читать дальше...
