ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալը վիրահատվել է. նա դեռ վերականդանացման բաժնում է
Երևան–Արտաշատ ավտոճանապարհին երեկ առավոտյան վթարի ենթարկված ՀՀ ԶՈւ-ի ԳՇ պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը դեռ զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում է: Նա վնասվածք է ստացել ուսի շրջանում և երեկ վիրահատվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
«Երեկ վիրահատվել է ուսի հատվածում: Վիճակը միջին ծանրության է, կայուն, գիտակցությունը տեղն է»,- ասաց Ասատուրյանը:
Նշենք, որ վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նաև վարորդը։