Նիկոլաս Քեյջին առաջարկել են Ռոնալդ Ռեյգանին մարմնավորել
Հոլիվուդյան աստղ Նիկոլաս Քեյջը նոր ֆիլմում ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանին մարմնավորելու առաջարկ է ստացել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինոնախագծի ռեժիսորի, սցենարիստի ու նկարահանման վայրի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Բրիտանական աղբյուրը հավելում է, որ օսկարակիր դերասանը մտավախություն ունի առ այն, որ Ռեյգանին մարմնավորելն ու նրան բացառապես որպես դրական կերպար ներկայացնելը կարող է վնասել իր կարիերային:
Դերասանի ներկայացուցիչ Սթիվեն Հուվեյնը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ Քեյջը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:
Նշենք, որ Ռոնալդ Ռեյգանը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 40-րդ նախագահը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 1981թ. հունվար 20-ից մինչև 1989 թ. հունվարի 20-ը։
Ռոնալդ Ռեյգանը երիտասարդ տարիքում դերասան է եղել և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։