Հալեպում հայտնաբերվել են խոշտանգումների ենթարկված սիրիացիների զանգվածային գերեզմաններ
Հալեպում հայտնաբերվել են վայրենի խոշտանգումների ենթարկված մի քանի տասնյակ սիրիացիների լայնածավալ գերեզմանոցներ, հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի հայտարարությունը:
«Շատերի մոտ բացակայում են մարմնի մասերը, մեծամասնությունը գնդակահարվել է գլխի հատվածում: Եվ սա, ամենայն հավանականությամբ, դեռ սկիզբն է», - ասել է Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ բոլոր փաստերը մանրակրկիտ կերպով փաստագրվում են որպես ծանրագույն ռազմական հանցագործություններ և կենթարկվեն մաքսիմալ հրապարակայնության, «որպեսզի այսպես կոչված «ընդդիմադիրների» եվրոպական հովանավորները Լոնդոնում և Փարիզում լավ գիտակցեն, թե ում են իրականում հովանավորում, և գիտակցեն իրենց պատասխանատվությունը նրանց վայրագությունների համար»: