Դի Մարիայի գործակալը կփորձի իր հաճախորդին ուղարկել Չինաստան
Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- տեղեկացնում է Lefigaro-ն:
Արգենտինացու գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում իր հաճախորդին Չինաստան տեղափոխելու համար:
Մենդեշը դիտարկում է առաջարկները, սակայն ՊՍԺ-ն պատրաստ կլինի Դի Մարիային բաց թողնել միայն 63 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Դի Մարիայի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» գնել էր հենց 63 մլն եվրոյով: