Բրյուսելում վնասազերծել են Թուրքական ասոցիացիայի շենքի մոտ տեղադրված պայթուցիկը
Բրյուսելում սակրավորներն այսօր ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, որը պատրաստված է եղել գազի բալոնից և դրան ամրացված պատրույգից:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը`վկայակոչելով բելգիական հեռուստատեսությունը, կասկածելի սարքը հայտնաբերվել է Բելգիայի թուրքական ասոցիացիայի շենքի մոտ:
Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ասոցիացիայի աշխատակցի կանչով, ով հայտնաբերել է շենքի մոտակայքում տեղադրված կասկածելի փաթեթը: Ոստիկանությունը տարհանել է մարդկանց, որից հետո բանակային սակրավորները բացել են փաթեթը, ուր էլ հայտնաբերել են գազաբալոնը: Պայթուցիկը տեղում վնասազերծվել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսվել: Բելգիայում թուրքական համայնքում ավելի քան 160 000 բնակիչ է գրանցված, որոնք հիմնականում երկրորդ սերնդի ներգաթյալներ են, որոնք Բելգիայի քաղաքացիություն ունեն: