Սանդերլենդի դարպասապահը կարող է Արսենալ տեղափոխվել
Լոնդոնի «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել «Սանդերլենդի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդին, հայտնում է «Express»-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Պիկֆորդը մասնակցել է 15 խաղի և բաց է թողել 24 գոլ:
Սպասվում է, որ «Սանդերլենդը» կհամաձայնի վաճառել Պիկֆորդի տրանսֆերը, քանի որ չի կարողանում գումարներ հատկացնել թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին տրանսֆերների համար: