Մայրեր, որոնց տարիքն ապշեցնում է
Ժամանակակից աշխարհում երեխա ունենալու տարիքը որոշում է ինքը ծնողը, սակայն կան երկրներ, որտեղ այդ հարցում կարևոր դերակատարություն ունեն կրոնը կամ օրենքները:
Միջնադարում աղջիկներն ամուսնացել են 13 տարեկանում, այժմ էլ կան որոշ երկրներ, որտեղ դա սովորական տարիք է ամուսնության համար: Այս մասին գրում է fishki.net-ը` ներկայացնելով վաղ և ծեր տարիքում մայրանալու ամենաապշեցուցիչ դեպքերից մի քանիսը, որոնք հայտնի են պատմությանը:
1. Ադրիանա Իլիեսկու, Ռումինիա, 66 տարեկան: 2005-ին Ադրիանան 66 տարեկան հասակում մայրացել է անպտղության երկարատև բուժումներից հետո: Նա հղի է եղել եռյակով, սակայն ողջ լույս աշխարհ է եկել միայն նրանցից մեկը:
2. Ռոզիտա, Նիկարագուա, 10 տարեկան: 10-ամյա Ռոզիտային բռնաբարել էր նրա խորթ հայրը: Աղջիկը հղիացել է 10 տարեկանում, սակայն սեռական ոտնձգություններ նրա նկատմամբ խորթ հայրը կատարել է 8 տարեկանից:
3. Էլիզաբեթ Էդենի, 66 տարեկան, Մեծ Բրիտանիա: 2009-ին նա որդի է լույս աշխարհ բերել:
4.Անեգրետ Ռաունինգ, 65 տարեկան, Գերմանիա: Անեգրետը 2015-ին քառյակ է ունեցել 65 տարեկանում` դառնալով 13 երեխաների մայր` 5 տղամարդկանցից: Գերմանուհին հղիացել է, քանի որ իր 9-ամյա դուստրը փոքրիկ եղբայր էր ցանկանում ունենալ:
5.Օմկարի Փամվար, 70 տարեկան, Հնդկաստան: 70-ամյա հնդկուհին զույգ որդի է լույս աշխարհ բերել 2008-ին` դառնալով աշխարհի ամենատարեց մայրիկը: Ամուսինները երկու աղջիկ ունեին, սակայն որդի էին ցանկանում ունենալ:
6.Մարիա դել Կարմեն Բուսադա, 66 տարեկան: Արտամարմնական բեղմնավորում կատարելիս կինը բժիշկներին հայտնել է, որ 55 տարեկան է: Դա ամենաուշ տարիքն է, որում կնոջը թույլ են տալիս նման ընթացակարգ անցնել: 67-ում նա զույգ է լույս աշխարհ բերել:
7.Ռախո Դեվի Լոհան, 70 տարեկան, Հնդկաստան: Լոհանը աղջիկ է լույս աշխարհ բերել: 1950 թվականից ամուսնացած զույգը չէր կարողանում երեխա ունենալ, որի համար նրանց միշտ ծաղրում էին հայրենի գյուղում:
8.Լինա Մեդինա, 5 տարեկան, Պերու: Լինան ամենաերիտասարդ մայրիկն է ողջ աշխարհում: Նա երեխային ունեցել 1938-ին: Երբ նրան բժշկի էին տարել` ոռուցք կասկածելով, պարզվել էր, որ աղջիկը հղի է: Նրան հղիացնելու համար կասկածում էին աղջկա հորը, սակայն Լինան երբեք ոչինչ չի ասել իր երեխայի հոր մասին:
9.Բհաթերի Դեվի, 66 տարեկան, Հնդկաստան: Նա աշխարհի ամենատարեց մայրիկն է, որը եռյակ է լույս աշխարհ բերել: