Զավեն Բադոյանը տեղափոխվել է Գոմել
Զավեն Բադոյանը երկու տարվա պայմանագիր է կնքել բելառուսական «Գոմելի» հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բադոյանը դեկտեմբերի սկզբին պայմանագիր էր ստորագրել «Ալաշկերտի» հետ: Մինչ այդ կիսապաշտպանը հանդես էր գալիս «Բանանցում»:
Ընթացիկ առաջնության շրջանակում Բադոյանը մասնակցել էր 12 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Բադոյանը խաղացել է «Գոմելում»` մասնակցելով 29 հանդիպումների: