Բասկետբոլ. Մարտին կկայանա Շաքիլ Օ’Նիլի արձանի բացումը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերսը» հայտնել է, որ մարտի 24-ին «Մինեսոտայի» հետ խաղից առաջ կկայանա Փառքի սրահի անդամ Շաքիլ Օ’Նիլի արձանի բացումը:
Բրոնզե արձանը կլինի 544 կիլոգրամ, իսկ նրա բարձրությունը կկազմի 2.7 մետր: Ամերիկացին կլինի «Լեյքերսի» չորրորդ բասկետբոլիստը, որի արձանը կտեղադրվի Staples Center-ի մոտ (Ջերի Ուեսթ, Մեջիք Ջոնսոն, Քարիմ Աբդուլ-Ջաբար):
Օ’Նիլը «Լեյքերսի» կազմում է հանդես եկել 1996-ից 2004 թվականներին` երեք անգամ դառնալով չեմպիոն: